Նետաձգության Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Վասիլ Շահնազարյան, Գեւորգ Հազարումյան եւ Արամայիս Ապրեսյան) Սոֆիայում անցկացված Եվրոպայի «Գրան Պրիում», առաջին անգամ նվաճել է թիմային 3-րդ մրցանակը՝ բրոնզի համար պայքարում հաղթելով Թուրքիայի թիմին:
Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնության արդյունքներով կազմավորված տղաների ընտրանին մինչ այդ նախ ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանում, այնուհետեւ Անթալիայում մասնակցել է մրցաշարի, որից հետո մեկնել է Սոֆիա:
Aravot.am-ի տեղեկություններով, տղաները կարող էին ավելի հաջող հանդես գալ, ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում, եթե նրանց մրցելույթների պահին եղանակային պայմանները ավելի բարենպաստ լինեին եւ քամին ու անձրեւը չխանգարեին: Այդուհանդերձ, Վասիլ Շահնազարյանը կարողացել է թարմացնել Հայաստանի ռեկորդը՝ խոցելով 664 նիշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը տրամադրել է Արամայիս Ապրեսյանը