Ապրիլի 22-ին Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը Երեւանում այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահն ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշել է. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»:
ՀՀ Ազգային ժողով