Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասի երթեւկությունը վերականգնված է: Մի քանի շարք կազմած ոստիկանները կանգնած են միայն մայթեզրին: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության մասնակիցները տեղ- տեղ խմբված են պողոտայի սկզբնամասում:
Այս պահին մի խումբ ցուցարարներ անկանոն երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանական ուժերը եւս շարժվում են այդ ուղղությամբ: Մանրամասները՝ քիչ ուշ:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն պահանջ-նամակ հանձնելու նպատակով երթ են կազմակերպել դեպի նախագահի նստվայր: Նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ