Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցան բախումներ ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ, որոնք ցանկանում են հասնել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր եւ բողոք- նամակ հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Ոստիկանները մի քանի շարքով փակել են Բաղրամյան պողոտան, պարբերաբար բախումներ եւ քաշքշուկ է տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. Կան տուժածներ:
Ցուցարարներն անընդհատ վանկարկում են՝ «Ամո՛թ, ամո՛թ»:
Այս պահին Բաղրամյան պողոտայում մեծ քանակի ոստիկանական ուժեր են կենտրոնացված, այդ թվում նաեւ՝ կարմիր բերետավորներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ