Բաց հասարակության հիմնադրամների պատվավոր նախագահ Արյե Նայերը ապրիլի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ: Դասախոսությունը «Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում»:
Դասախոսության ժամանակ մի խումբ ուսանողներ՝ ձեռքերին պաստառներ «Դադարեցրեք թուրքական ֆաշիզմը», «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության պատճառ է դառնում», «Հայերի կյանքերը կարեւոր են», «HRW (Humans Rights Watch) դատապարտի՛ր Ադրբեջանի ագրեսիան» գրություններով, ներս մտան դահլիճ, եւ լուռ կանգնեցին:
Նշենք, որ Արյե Նայերը Human Rights Watch-ի համահիմնադիրն է: Դասախոսության ավարտից հետո Արյե Նայերը անդրադարձավ բողոքի ակցիային՝ նշելով, որ ինքը միշտ կողմ է լուռ բողոքի ակցիաներին. «Կարծում եմ՝ լավ միջոց է գործեր կատարելու համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ