Ազատության հրապարակում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ շարունակվում են բանակցությունները:
Վալերի Օսիպյանը շարունակում է պնդել, որ ցուցարարները 30 հոգով շարժվեն դեպի Բաղրամյան 26:
Պահանջի հետ չհամաձայնվող ցուցարարների մի խումբ փորձեց բախվել ոստիկանների հետ, որոնք մի քանի շարքով պատ են կազմել:
Նույն ցուցարարներից մի քանիսի միջամտությամբ քաշքշումը եւ բախումը կանխվեց:
Կարդացեք նաև
Օսիպյանը պնդում է, որ եթե ցուցարարները չհամաձայնեն ոստիկանության պահանջին, իրենք կդիմեն համապատասխան քայլերի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ