Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները, որոնք ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահին պահանջ-նամակ հանձնելու նպատակով: Նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:
Վալերի Օսիպյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ իրենց ակցիան արտոնված չէ, այդ պատճառով էլ ոստիկանները կարող են միայն 25-30 հոգու ուղեկցել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները համաձայն չեն: Ցանկանում են բոլորով միասին նամակը հանձնել նախագահին:
Կարդացեք նաև
Այս պահին ոստիկանները շարունակում են շրջափակված պահել ցուցարարներին:
Վերջիններիս եւ Վալերի Օսիպյանի միջեւ թեժ քննարկումներ են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ