Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Այսօր զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին և այլն: Զեկույցը նաև ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ