Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանցի կինը 6 միլիոն 273 հազար դրամի ոսկյա զարդեր է մաքսանենգ ներկրել Հայաստան

Ապրիլ 22,2016 18:20

Աբովյան քաղաքի բնակչուհի Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա նպատակ ունենալով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  տեղափոխել խոշոր չափերով ոսկյա զարդեր, եւ ի կատարումն հանցավոր մտադրության՝ նախնական համաձայնության գալով  Երեւանի բնակիչ Թեմուր Սալոյանի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2014թ.  նոյեմբերի 27-ին իրականացրել է 482 գրամ ընդհանուր քաշով, 6 միլիոն 273 հազար 800 դրամ արժողությամբ ոսկյա զարդերի մաքսանենգ տեղափոխումը ՀՀ տարածք:

Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով,իսկ Թ. Սալոյանին՝ 38-215 հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 25-ին:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930