Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է փոխենք պաշտոնական հռետորաբանությունը». Հայկ Դեմոյան. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 22,2016 17:02

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայեցակարգային փաստաթուղթ է մշակել:

Թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով՝ փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը եւ հայկական բանակի նոր գործառույթին. «Մենք պետք է ասենք հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է, դրա համար բանակը ունի պատասխանատվություն: Պատասխանատվություն՝ կանխարգելելու նոր ցեղասպանությունը: Կարծում եմ, որ չպետք խորշել ցեղասպանություն բառից»:

Ըստ նրա՝  եթե չլինի զսպման կամ պատժելու քաղաքականություն, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղասպանության իրականացումը. «Մենք պետք է փոխենք պաշտոնական հռետորաբանությունը՝ շրջանառության մեջ դնելով նոր ձեւակերպումներ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930