Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնում եք, որ ընտրակեղծարարին պետք է գնդակահարել՝ գնդակահարենք, հարց չկա». Դավիթ Հարությունյան

Ապրիլ 22,2016 16:21

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագիծն է քննարկվում: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դժգոհեց, որ ընտրակեղծարարներին ուզում են տուգանքով այսպես ասած «պրծացնել». «Ընտրությունների ժամանակ եթե մի կուսակցության համար, ասենք, 138 հոգի է քվեարկել, կարող է աղյուսակավորված արդյունքները մուտքագրելուց մուտքագրեն 1138: Գործող օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանվում, իսկ հիմա առաջարկվում է փոխել՝ քվեատուփի հափշտակումը, ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրել, բառերը փոխարինել ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, քվեատուփ հափշտակելը, արդյունքները կեղծելու նպատակով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրել բառերով: Այսինքն, ասում եք՝ քվեատուփը եթե հափշտակել է, բայց չի ուզում կեղծել, նա քրեական պատասխանատվության չգնա, թող գնա տուգանվի: Էդ 300 հազար տուգանքը կտան, կտանեն քվեարկության արդյունքները կփոխեն: Քվեաթերթիկների պարկի վրա կնիք չդնելն առաջացնում է տուգանք: Կարող է կարտոֆիլի պարկի մեջ լցնի, ասի՝ կներեք, կնքված չէ, 300 հազար կտա՝ կանի»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Որպեսզի դու կարողանաս կեղծել՝ դու մի թիվ չես կարող սխալ անես, պիտի շախմատական բռնացնես, պետք է լիքը այլ տեղերում փոփոխություն անես, որ հարմարեցնես: Հենց որ արեցիր՝ նշանակում է կեղծում ես: Կեղծելը հեշտ է ապացուցել, թվաբանությունը ոչ թե գծային է, այլ՝ աղյուսակային, բոլոր տողերը պետք է իրար բռնեն: Մի տեղ սխալվեցիր՝ համակարգիչն ասելու է՝ ստուգիր թվերդ, չեն համընկնում: Ինչ վերաբերում է քվեատուփը հափշտակելուն, ներողություն, կշտկեմ, դա վրիպակ է, եթե այդպես է գնացել»:

Դավիթ Հարությունյանը պատգամավորներին ասաց՝ եթե գտնում եք, որ պատիժը, ասենք, գրանցամատյանում արձանագրություն չանելու համար մեղմ է, որ տուգանք է սահմանված, առաջարկություն արեք՝ քննարկենք. «Գտնում եք, որ մեղմ է, պետք է գնդակահարել՝ գնդակահարենք, հարց չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930