Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հասկանո՞ւմ եք ինչ եք ասում՝ 150 անգամ թվաբանության մեջ սխալվում եք». դաս՝ ՕԵԿ-ին (Տեսանյութ)

Ապրիլ 22,2016 16:15

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագիծն է քննարկվում: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նաեւ դժգոհեց, որ քվեարկության արդյունքները բողոքարկելու համար 10 ժամ ժամանակ եք տալիս, պետք է մինչեւ 18.00-ն դիմել, բայց արդյունքները ամփոփվում են 20.00-ին. «Հլը արդյունք չունեմ, ի՞նչը բողոքարկեմ: Ես Թալինում ընտրության եմ մասնակցել, հանձնաժողովի անդամները հրաժարվում էին, ժամը 4.00-ի դրությամբ դեռ ավագանու արդյունքները ամփոփված չէին 28 տեղամասից: Ընտրատեղամասի աշխատողը պետք է 48 ժամ նստի աշխատի, որ արդյունք ամփոփի»:

Հովհաննես Մարգարյանը սկսեց հաշվարկ անել՝ եթե 150 թեկնածու լինի, 150-ը բազմապատկեք 2000 տեղամասի, կստացվի 300 հազար հոգի, ԿԸՀ-ն 300 հազար թեկնածուի արդյունքները ո՞նց է ամփոփելու:

Դավիթ Հարությունյանը լսեց, լսեց ու պատասխանեց. «Ձեր թվաբանությունը ճիշտ չի: Նախ, երբ ժամը 6-ին գումարում եք 10 ժամ ու ստանում եք երեկոյան ժամը 18.00-ն, դա ճիշտ չի: Երեւի ոտքի վրայի թվաբանություն է: Կներեք, սխալ է: Կամ 300 հազարը: Սխալները շատ մեծ են, եթե 150 անգամ թվաբանության մեջ սխալվում եք, պիտի ասեմ դրա մասին: Ձեր ժամերի հաշվարկը սխալ է: Մենք ասում ենք՝ 10 ժամվա ընթացքում տեղամասը պետք է իր թվաբանությունն ավարտի: Ավարտելուց հետո այդ ամբողջն ուղեւորվում է ընտրատարածքային հանձնաժողով»:

Դավիթ Հարությունյանը ապշել էր պատգամավորի տրամաբանությունից՝ ի՞նչ կապ ունի գումարելը, որ թվերը գումարում եք ու ասում՝ 300 հազար է. «Ոնց որ ասեք՝ ՀՀ-ում 3 մլն մարդ պետք է առավոտը նախաճաշի, ամեն մեկն իր նախաճաշն է անում: 150 թեկնածու է, 2000 տեղամաս ամեն մեկն իր գործն է անում, իր թվի հետ է աշխատում: Յուրաքանչյուր տեղամաս այդ դեպքում գործ է ունենալու 150 մարդու թվերի հետ, ԿԸՀ-ն՝ 1650: Հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, սխալ բան եք ասում»:

Հովհաննես Մարգարյանը չհամաձայնեց՝ ես շատ ճիշտ եմ ասում, դուք եք սխալ ասում: Դավիթ Հարությունյանն էլ հակադարձեց. «Եթե սա պտիչկա եք ուզում հաշվել, ուզո՞ւմ եք ավելի վախենալու թիվ ասեմ: Խի՞ եք 300 հազար ասում, մի քիչ ավելի վախենալու թվեր ասեմ՝ մոտ 1.5 մլն քվեաթերթիկ պիտի հաշվեն: Պատկերացրեք՝ 3 մլն ընտրողի ցուցակ պիտի ունենանք՝ ավելի վախենալու բաներ»:

Հովհաննես Մարգարյանը մնաց իր համոզմանը՝ այս տեսքով անհնար է ամփոփում իրականացնել ընտրությունների արդյունքների՝ ժամերը չեն բռնում, չեն կարող 2 ժամում արդյունքները ստանալուց հետո բողոքել: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց՝ մի սպասեք արդյունքները ամփոփելուն, ձեր վստահված անձը մինչ այդ պետք է ձեզ ասի՝ այս տեղամասում մի բան այն չէ, միանգամից շտապեք բողոքել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930