Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Եկեք մի քիչ էլ գովենք ԱԳՆ-ին»

Ապրիլ 22,2016 16:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն  էր տարածել, համաձայն որի` Հայաստանը չի միանում ապրիլի 25-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը եւ շարունակում է խախտել նաեւ հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների:

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ԱԳՆ-ի այս քայլն այսպես է բնորոշում. «Նախարարությունը ՄԱԿ-ին դիմեց համապատասխան նոտայով: Նկատենք, որ Պան Գի Մունը, որը պետք է ֆորումին մասնակցելու նպատակով գար տարածաշրջան, հետաձգեց իր այցը: Հետեւաբար, աշխատել է պետք, աշխատանքը չի մնում անարձագանք: Ես պարզապես տոնում էի այդ փաստը»,-ապրիլի 22-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց նա` հավելելով. «Եկեք մի քիչ էլ գովենք ԱԳՆ»-ին»:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ՀՀ դիվանագիտական աշխատանքից, Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ այդպես էլ չեն արվում քայլեր, որոնք Արցախի սահմանին փոփոխությունների կհանգեցնեն. «Նման փոփոխության համար անհրաժեշտ է Մինսկի խմբի կողմից բանաձեւերի կամ Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Դրանք հստակ պատժամիջոցներ պետք է լինեն, որպեսզի հասկանանք, որ Ադրբեջանի հանդեպ խրախուսական խոսքեր չեն կիրառվում: Սպասել, որ Ադրբեջանը խելքի կգա, անիմաստ է»:

Տիկին Ալավերդյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ապրիլյան «քառօրյա պատերազմ» արտահայտության փոխարեն պետք է կիրառել «ճակատամարտ» բառը, քանի որ ադրբեջանական կողմի գործողություններն, ըստ էության, չեն ավարտվել. «Սա երկարատեւ պատերազմ է. Ադրբեջանը չի ուզում ճանաչել, որ կան միջազգային փաստաթղթեր, որոնք սահմանափակում են նրա իրավունքները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930