Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ հայկական մամուլում հեղինակային իրավունքները հիմնականում պահպանվում են «հնաբնակների» կողմից, սակայն նորեկ լրատվամիջոցների հետ այս հարցում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն. «Անընդհատ ստեղծվում են, այսպես ասած, փորձնական կամ որոշակի ֆինանսական ռեսուրսներով լրատվական հարթակներ, եւ մենք նորից փորձում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք, կարծես թե, հաղթահարել էինք արդեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Դեհերյանը նշեց, որ մոտ երեք տարի առաջ հենց լրատվամիջոցների ջանքերով հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքում փոփոխություններ եղան, որոնք դրական արդյունք տվեցին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ