Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա առաջին դասարանում էլ բոլորը գիտեն». Դավիթ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանին

Ապրիլ 22,2016 15:18

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագիծն է քննարկվում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը:

Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ, միասնական փաստաթուղթ չեն ուզում ընդունել՝ գրանցման համար, 3 փաստաթղթերը կխճճեն՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ տեխնիկապես չեն կարող միասնական փաստաթղթով քվեարկություն կազմակերպել:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Սահմանադրության խախտում կա օրենսգրքում՝ միավորումներ կազմելու հետ կապված: Չի կարող օրենսդիրը սահմանափակել եւ ասել, որ չպետք է 3 կամ 4 կուսակցություն միանան իրար: Արգելափակում ու սահմանափակում է դրվում»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ կոալիցիան այն է, որը ստանում է 50+1 տոկոս, դուք ասում եք՝ այնտեղ 3 կուսակցությունում 50+1 տոկոս ստացան, մենք այստեղ 4-ով էլ էինք ուզում 50+1 տոկոս ստանալ. «Թվաբանությունը խոսում է այն մասին, որ 100-ի մեջ չի լինում 2 հատ 50+1: Սա առաջին դասարանում էլ բոլորը գիտեն»:

Ըստ Էդմոն Մարուքյանի, անհավասար պայմաններ են ստեղծվում իշխող ՀՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների միջեւ. «Սահմանադրությունն ասում է՝ համամասնական ընտրակարգ, չի ասում՝ որ տարբերակը: Դուք վերցրել եք մի տարբերակ, որը կարող է 20 երկրում կիրառվում է, բայց այդ 20 երկրում ՀՀ-ի պես ռեկտորը չի օգտագործում իր վարչական ռեսուրսը, լծակը՝ ընտրական գործընթացներում, հետեւաբար պետք չի հղում անել այլ երկրներին: Ես ընտրատեղամասում որեւէ մտահոգություն չունեմ, ինձ չի հետաքրքրում, թե այդտեղ ինչ է ներդրվում, որովհետեւ վերջին տարիներին ինչ տեղի է ունենում՝ լինում է ընտրատեղամասից դուրս»:

Դավիթ Հարությունյանը նաեւ չհամաձայնեց, որ հեգնում են, թե ինչ-որ մի 20 երկրի փորձն է. «Սրանք Եվրոպայի առաջադեմ երկրներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930