Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է Beeline-ի հեղինակությունը

Ապրիլ 22,2016 14:50

Երեկ մամուլում հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ ‹‹ԱրմենՏել›› ՓԲԸ-ն դատի է տվել առաջնագծում գտնվող զինվորին, պահանջելով 27.820 դրամ»:

Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է ընկերության հեղինակությունը։

Դիտարկենք վերոհիշյալ հարցը ներկայացնելով համապատասխան մանրամասներ. ՀՀ քաղաքացի Ալբերտ Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը 2015 թ. մայիսի 18-ին, երբ նա դեռևս զինվոր չէր: Հաճախորդի պարտքի ընդհանուր գումարը այս պահի դրությամբ կազմում է 27 272 դրամ, որից 20 000 դրամը` «Արծաթե համարի» արժեքն է: 2015 թ. հուլիս ամսից սկսած բաժանորդը դադարել է վճարել կապի ծառայությունների համար, իսկ 2015 թ. օգոստոսին ստացել է առաջին SMS-հաղորդագրությունը պարտքի առկայության և վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցմամբ: Այնուհետև, ընկերությունը 3 անգամ զանգահարել է հաճախորդին և 4 անգամ տեղեկացրել SMS-հաղորդագրության միջոցով՝ պարտքի մարման անհրաժեշտության մասին:

Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ բաժանորդն արդեն 6 ամիս է ինչ ծառայում է հայոց բանակում, հետևաբար, պարտքի գոյացման պահին նա դեռևս զինվոր չէր:

Ամփոփելով` նշեմ, որ այն պահից սկսած, երբ Ալբերտ Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը և ձևավորվել է նրա պարտքը, ինչպես նաև այն ժամանակահատվածը, երբ գործն ուղարկվել է դատարան, վերջինս դեռ բանակում չէր ծառայում:

Ցանկանում եմ ընդգծել, որ մինչ ներկա պահը մենք բաժանորդի կամ նրա հարազատների կողմից խնդրի լուծման խնդրանքով որևէ գրավոր–դիմում չենք ստացել և այդ մասին տեղեկացել ենք միայն ԶԼՄ-ների հրապարակումներից:

Այժմ խոսքս ուղղեմ որոշ ԶԼՄ-ների և կայքերի. ցավում եմ, որ մեր և մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում դուք շահարկում եք այս ցավալի թեման, օգտագործում եք զինվորի անունը ոչ թե իրականում խնդիրը լուծելու, այլ սեփական վարկանիշը և կայքի այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով:

Խնդրի լուծման իրական ճանապարհ գտնելու և մեզ հետ կապ հաստատելու փոխարեն, նրանք «աղ են լցնում ժողովրդի վերքերի վրա», խաղում մեր ընկերության հեղինակության հետ, չեն պարզաբանում մանրամասները և նույնիսկ մեկնաբանություն չեն վերցնում երկրորդ կողմից:

Նման մոտեցումը համարում եմ խիստ ոչ պրոֆեսիոնալ և ոչ էթիկական։

Այն, ինչ կասեմ այժմ, մինչ այս չենք ներկայացրել հանրությանը, սակայն իրավիճակը ստիպում է: Ես և Beeline աշխատակիցները, երկրի համար ծանր պահին համախմբվեցինք և, ինչպես ողջ հայ ժողովուրդը, օգնություն ցուցաբերեցինք Արցախի ժողովրդին և սահմանի պաշտպաններին: Beeline-ի աշխատակիցները հավաքեցին բավականին նշանակալի գումար, որով գնվեցին առաջին անհրաժեշտության իրեր զինվորերի և բանակի համար: Զինվորական գործողությունների արդյունքում զոհվածների տաս ընտանիք, ստացան ֆինանսական օգնություն, իսկ ես անձամբ հանդիպեցի ԼՂՀ նախագահի հետ` քննարկելու այն սոցիալական ծրագրերը, որոնք մեր ընկերությունները կիրականացնի ԼՂՀ տարածքում:

Ինչպես արդեն նշեցի, այս ամենը տեղ չէր գտել մամուլում, քանի որ դա չի արվել PR նպատակներով և ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր սեփական PR-ի և վարկանիշի բարձրացման համար օգտագործում են իրենց պաշտպանների` զինվորների հանդեպ հայ ժողովրդի տածած զգացմունքները և հարգանքը:

Ընկերության անունից մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930