Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդյանը` տարածքները հանձնելու մասին. «Դա անիրականանալի է»

Ապրիլ 22,2016 13:56

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւան կատարած այցից արգասաբեր փոփոխություն չի սպասում, հակառակը` մտավախություն ունի, որ նա «կարծրացած իրավիճակը» պնդելու համար է եկել:

«Մինչ այդ Լավրովը սեղմեց Ալիեւի ձեռքը, բայց Ալիեւն այն ղեկավարը չէ, որն ունակ է պահպանել եղած պայմանագրերը: Ռուսաստանն Ադրբեջանի հանդեպ համարժեք վերաբերմունք չի ցուցաբերում: Հակառակը, հեռուստատեսությամբ «բազմադարյա պատմություն» ունեցող ադրբեջանական ժողովուրդն էր ներկայացվում, ուստի Լավրովի այցը փորձ է, որով Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ շարունակի անպտուղ դարձած երկխոսությունը: Այս այցով փորձում են Հայաստանին մոռանալ տալ այն ամենը, ինչը տեղի է ունեցել եւ հաստատել, որ Ռուսաստանի դերակատարությունը պետք է ամրապնդվի»,-«Փաստարկ» մամուլի ակումբում ապրիլի 22-ին ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հարցրեցինք, թե ինչ գնահատական կտա Ռուսաստանի` արցախյան հակամարտության կարգավորման պաշտոնապես չհայտարարված ռուսաստանյան տարբերակին, որով նախատեսվում է վերադարձնել Ադրբեջանին որոշ տարածքներ: «Նման առաջարկները տեղեկատվական պատերազմի ձեւ են, որոնցով ստուգում են` ինչպիսի՞ն կլինի հայերի արձագանքը: Եթե անգամ Կրեմլն ինչ-ինչ խոստումներ է տվել, լայն հանրությանն այդ մասին հայտնի չէ: Անգամ եթե թղթի վրա գոյություն ունի ինչ-որ փաստաթուղթ, այն խիստ գաղտնի է: Ամեն դեպքում, հստակ է` սա այն բանի համար է, որ հասկանան` այսքանից հետո արդյո՞ք հասարակությունը համաձայն կլինի նման առաջարկին եւ ընկալումով կվերաբերվի Ռուսաստանի ազգային շահերին: Բայց լավ է, որ հասարակությունն ունի իր դիրքորոշումը եւ բողոքի ակցիաներ անում, որոնք մնում են օրենքի շրջանակում»,-այսպես մեկնաբանեց տիկին Ալավերդյանը:

Նա ասաց, որ չի կիսում կարծիքը, թե Ռուսաստանը պատրաստվում է տարածքներ զոհաբերել` Ադրբեջանին որպես գործընկեր պահպանելու նպատակով. «Դա էկզոտիկ տարբերակ է, որովհետեւ անիրականանալի է: Չեմ կարծում, որ ՌԴ-ի պես լուրջ պետությունը նման բան կանի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930