Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Պահանջատիրության խնդիրը, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձեւով առաջ է ընթանում»

Ապրիլ 22,2016 13:37

«Ճանաչման գործընթացը վաղուց ավարտվել է, եւ մենք շարունակում ենք մեր պայքարը տանել ճանաչման ճանապարհով»,- ապրիլի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա, 2015 թվականի հունվարի 29-ին ընդունված համահայկական հռչակագիրը կարելի է համարել այն նոր փուլը, որով սկսվում է պետական մակարդակով ճանաչման գործընթացից դեպի իրավաքաղաքական դաշտ անցնելը. «Պատահական չէ, որ պետական մակարդակով փորձ է արվում ստեղծել մի իրավաքաղաքական փաթեթ՝ ներկայացնելու համար համապատասխան մարմիններին՝ խնդիրը հենց իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու համար: Եվ ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կան, թեպետ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ օրինակ՝ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի՝ 2000-ականների սկզբի այդ անհասկանալի հանձնաժողովի գործունեությունը, դրանից հետո ցյուրիխյան արձանագրությունները մեզ հուշում են, որ համենայն դեպս, եթե պետական մակարդակով արվում է քայլ, հետո կարող է մեկ կամ նույնիսկ երկու քայլ նահանջ արձանագրվի, եւ այս գործընթացը պահանջատիրության ոգով մեր ցանկացած տարբերակով առաջ չընթանա»:

Նա նկատեց, որ շատերի մոտ կար այն մտայնությունը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո պահանջատիրության դիրքերից անկում տեղի կունենա, նահանջ կարձանագրվի, սակայն դա տեղի չունեցավ. «Համահայկական մակարդակով պահանջատիրության խնդիրը, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձեւով առաջ է ընթանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930