Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլի 21-ի ԵԽԽՎ նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը

Ապրիլ 22,2016 13:07

«Հարգելի գործընկերներ, ահաբեկչության սարսափելի դեմքը, այն բարբարոսական եւ անմարդկային արարքները, որոնք իրականացվել են «Իսլամական պետության», Ան-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, մեր կողմից դավանած արժեքներին եւ սկզբունքներին, դրանով առաջացնելով խոր զայրույթ. մենք պարտավոր ենք արձագանքել:

Այն, ինչը կարծես թե հեռու էր թվում Եվրոպայից, այսօր բախում է այս մայրցամաքի մայրաքաղաքների՝ Փարիզի, Բրյուսելի դռները: Անգամ մինչեւ այս ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում, տվյալ բնագավառի շատ փորձագետներ բազմիցս զգուշացնում էին, որ ԻՊ-ին միացած կամավորները, անցնելով հոգեւոր եւ ռազմական նախապատրաստում Մերձավոր Արեւելքում, ձգտելու են արյունահեղության եւ բռնության տարածման: Նախազգուշացումներն անտեսվեցին, եւ ահա վերջերս այս ամենի հետ բախվեցին Փարիզն ու Բրյուսելը, եւ սա միանշանակ այն ոճն է, ինչի հետ ապրիլի սկզբին բախվեցին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Ողջ Եվրոպան ցնցված էր այն սարսափելի տեսարաններից, որոնց մենք ականատես եղանք. խաղաղ բնակիչներ, որոնք սպանվեցին համերգների, թատերական ներկայացումների ընթացքում, մարդիկ, ովքեր պարզապես ճամփորդում էին: Ո՞րն էր նրանց մեղքը, ո՞րն էր մեր բոլորի մեղքը, ինչպե՞ս մենք կարող էինք պաշտպանել մեր խաղաղ բնակիչներին: Իրենց տներում հատուկ ուժայինների կողմից սպանված եւ խոշտանգումների ենթարկված ծեր մարդկանց սարսափելի լուսանկարները, զինվորականների խոշտանգումների տեսագրությունները, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում, դպրոցի բակում սպանված երեխան, բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների եւ զինվորականների դեմ: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ունեն հավաստի փաստեր, որ ադրբեջանական ուժերը, կիրառելով ԻՊ-ի եւ Ալ Նուսրայի նախկին փորձը, իրականացրել են այս սարսափելի գործողությունները, իսկ դաժանության նմանությունները հաստատում են այս պնդումները:

Ցանկանում եմ իմ գործընկերների եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործությունների:

Հարգելի գործընկերներ, հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եվրոպայի մի հատվածում կատարված դժբախտության անտեսումը կարող է հանգեցնել այլ բռնությունների, հետեւաբար հարկավոր են համատեղ եւ հստակ գործողություններ՝ այն մեկընդմիշտ արմատախիլ անելու համար»:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930