Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հողերը հետ կտանք, երբ մեր զոհված տղերքին ողջ հետ վերադարձնեք». «Ա1+»

Ապրիլ 22,2016 13:04

«Ալիև՛, որ եկել հող ես ուզում մեզնից, Լաչինն ես ուզում ու Աղդամը, բա դու կարա՞ս դրա տեղը մեր զոհված տղեքին մեզ վերադարձնես», -ասում է 77-ամյա Բորիկ պապն ու աչքերը թրջվում են:

Ստեփանակերտցի Բորիկ Փիրումյանից պատերազմը խլել է արդեն չորս հարազատի կյանք, հիմա մեծ տղան է Աղդամում՝ առաջնագծում. «Տղաս 72 թիվ ա, երկու անգամ արդեն մասնակցել է կռիվներին, հիմա էլ ամսի երկուսից այնտեղ է: Տղաս էլ երկու երեխա ունի»:

step-2

Զինծառայողի հայրն ասում է, որ այս հարցը դեռ առաջ է գնալու, տեսնենք, թե ոնց կեզրափակեն, բայց հող վերադարձնելն ուղղակի անհնար է, ամեն միլիմետր հող մերոնց արյունով է պահվել. «Եթե հակառակորդը հողեր վերցրած լիներ, հետ կտա՞ր. ոչ մի դեպքում չէր տա, բա մենք ինչի՞ տանք: Մենք էդ հողի համար կռիվ ենք տվել, էսօր էլ մեկը զոհվել ա, էդ տղեն էլ ընտանիք ուներ, ծնողներ ուներ, ինքն էլ էր ապրել ուզում, իր ծնողին ի՞նչ եք ասելու»:

Բորիկ պապը մեզ ցույց տվեց իր կտրած մատները. փայտահատ է, բայց կտրված մատներով անգամ, ինչպես ինքն է ասում, ճանկռում է հողը, որ մի բարիք ստեղծի իր թոռների համար. «Ուզում եմ՝ իմ թոռները նորմալ ապրեն, որ իրենք էլ չտեսնեն պատերազմ, բայց ո՞վա ինչ անում: Տղես դիրքերում ա, ասում ա, եթե հարձակում լինի զենքերը չեն հերիքի, բա զենք ինչի՞ չեն տանում տալիս»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930