Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն ունի կոնկրետ ոլորտ, որին տրամադրվող միջոցները կարելի է ուղղել բանակի հզորացմանը. «Ազգ»

Ապրիլ 22,2016 12:36

Ժամանակակից գիտության նվաճումներով պայքարելու հրատապ անհրաժեշտություն կա: Ունի՞ այդ հնարավորությունը Հայաստանը:

Եթե հարցը դիտարկենք մտավոր ներուժի տեսանկյունից՝ միանշանակ ունի: Այսինքն, ունենք մասնագետներ, որոնք կարող են գտնել անօդաչու սարքերի վաղ հայտնաբերման, խափանման կամ ոչնչացման լուծումները: Մասնագետները նշում են, որ լինելով հեռակառավարվող սարք, կարելի է դրա կառավարումը կտրել այն կենտրոնից, որտեղից ուղարկվում է եւ կառավարվում, կարելի է խափանել ռադիոկապը եւ անկառավարելի դարձնել անօդաչու սարքը: Ընդ որում, կան նման հետախուզական կայաններ, որոնք իրականացնում են նման գործողություններ:

Հայ մասնագետները բանակաշինության մեջ իրենց դերն են ունեցել անցած տարիների ընթացքում, ստեղծելով սեփական արտադրության ինչ-որ զինատեսակներ: Գլխավոր խնդիրը մնում է ֆինանսավորումը եւ դրա մեխանիզմները, այսինքն` միջոցների արդյունավետ օգտագործումը:

Հայտնի է, որ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման համար գումար է հատկացվում, տարեկան մոտ 12 մլրդ դրամ: Դրա զգալի մասը գիտական հիմնարկների պահպանմանն ու աշխատավարձերին է ուղղվում: Սակայն մոտ 1 մլրդ դրամ, սկսած 2011 թվականից, հատկացվում է կիրառական արդյունք ստանալու կոչված ծրագրերին: Դրանք այն ծրագրերն են, որոնք պետք է ներդրվեն եւ կիրառվեն տնտեսության մեջ:

Առիթ ունեցել ենք նշելու, որ դա տեղի չի ունենում եւ այդ գումարը, ըստ էության, փոշիացվում է առանց որեւէ առարկայական օգուտի: Ընդ որում, դա ոչ թե մեր եզրակացությունն է, այլ էկոնոմիկայի նախարարության, որին փոխանցվում են այդ ծրագրերը ավարտուն տեսք ստանալուց հետո: էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ, 2011-2012-ին գիտպետկոմի կողմից իրենց փոխանցված 9 ծրագրերից առեւտրայնացման ենթակա են համարվել ընդամենը 3-ը: Սակայն, անգամ այդ 3-ի արդյունքների վերաբերյալ բացակայել են նույն գիտության պետական կոմիտեի եզրակացությունները:

Այժմ, երբ խոսում ենք բանակի հզորացման մասին եւ որպես տարբերակ դիտարկում առնվազն անլուրջ՝ «թող ավտոմեքենաները ծախենՙ զենք առնեն»-ը, գոյություն ունի կոնկրետ ոլորտ, որին տրամադրվող միջոցները կարելի է ուղղել հենց այս՝ բանակի հզորացմանը եւ մասնավորապես տեխնոլոգիական խնդիրների լուծումներ գտնելուն:

Հայտնի չէ, թե ում գրպաններում առանց արդյունքի հայտնվող տարեկան մոտ 1 մլրդ դրամը գուցե այդքան էլ շատ չէ, բայց քիչ էլ չէ: Այդ գումարը կարելի է ուղղել թեկուզ անօդաչուների դեմ հակազդման լուծումներ մշակելուն կամ եղածը կատարելագործելուն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930