Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին հանցավոր իշխանությունների» երկրորդ դեմքն էր շրջանառության մեջ դրել «ոչ մի թիզ հող» թեզը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 22,2016 12:26

Երեկ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքներին եւ ինչ-որ տարածքներ զիջել-չզիջելու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին ու հայտարարել, թե «ոչ մի թիզ հող» եզրույթի մասին ժամանակին ասել է Բաբկեն Արարքցյանը, բայց դա «վերջնական կատեգորիա չէ», եւ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»։

Հասկացաք։ Տասնութ տարի շարունակ սրանք ճիշտ հակառակն էին պնդում՝ հայտարարում էին, թե չի կարելի ոչ մի թիզ հող զիջել թշնամուն, բայց քանի որ «նախկին հանցավոր իշխանությունները» մտադիր էին «ծախել Ղարաբաղը», իրենք պետական հեղաշրջում իրականացրեցին։

Հիմա պարզվում է՝ «նախկին հանցավոր իշխանությունների» երկրորդ դեմքն էր շրջանառության մեջ դրել «ոչ մի թիզ հող» թեզը, բայց իրենք դրան դեմ են, որովհետեւ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ»՝ էական չէ։

Եթե այսպես շարունակվի՝ մի քանի ամիս անց մեկ այլ կարկառուն դաշնակցական երեւի կհայտարարի, որ «Դրոյի գործով» անցնողները ՀՀՇ-ականներ են եղել, իսկ «Պատերա՞զմ, թե խաղաղություն, լրջանալու պահը» հոդվածը Կիրո Մանոյանն է գրել, ինչի համար էլ Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը ներխուժել են նրա կաբինետն ու գլուխը ջարդել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Մի թիզ հողը մի խումբ մարդկանց համար հայրենիք է,մի թիզ հողը մի խումբ երեխաների համար իրենց հայրերի արյունով ներծծված տարածք է: Մի թիզ հողը դա այն է, ինչ 100 տղա իրենց կյանքի գնով պահեցին, մի քանիսն էլ հաշմանդամ դարձան…. Դաշնակցական պարոն Վարդանյանի նման արտահայտությունը պիտի ամոթաբեր ու խայտառակ համարվի ողջ կուսակցության համար: Եթե դեռ իրոք գոյություն ունի ՀՅԴ կուսակցություն, ապա նա պետք է պատասխանատվության կանչի իր անդամի նման ազգադավ խոսքերի համար: Իսկ շատերի համար ներկայիս Դաշնակցության դեմքը առավել քան պարզվեց: Նախարարակն չորս աթոռը ստանալու համար նրանք համաձայնվեցին նախկինում միավորված երկու նախարարությունների բաժանմանը, արդյունքում դա նորից հարկային բեռի տեսքով ընկավ մեր՝ հարկատուներիս ուսերին; Շնորհակալություն ՀՅԴ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930