Սահմանված ժամանակացույցի համաձայն որոշակի հաճախականությամբ «Սանիթեք» ընկերությունը սանմաքրման լայնածավալ աշխատանքներ է կազմակերպում մայրաքաղաքի հրապարակներում, պողոտաներում: Որոշակի պարբերականությամբ հատուկ նյութերով մաքրման աշխատանքներ են կատարվում նաև Հյուսիսային պողոտայում: Գործընթացում ներգրավվում են ինչպես լրացուցիչ մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ` փոշեկուլներ, ջրցան մեքենաներ և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:
Երևանի քաղաքապետարան