Քառօրյա այս պատերազմի ընթացքում էլ պաշտոնական որեւէ ելույթ հայկական դիվանագիտության բացթողումների, հայկական ԶՈԻ գլխավոր հրամանատարության թերությունների մասին, ոչ մի ինքնաքննադատություն չհնչեց։
Միակ լուրը, որը չթաքցվեց ու ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց լրահոսում, զոհված զինվորների երկար ցուցակն էր ու նրանց հերոսության նկարագրությունը՝ փամփուշտ չունեին, բահով են կռվել, տանկը փչացավ, տանկիստը հերոսաբար զոհվեց…
Բոլորն էլ հասկանում են, որ մեր զինվորների կյանքերի միջոցով հնարավոր եղավ կասեցնել հակառակորդի կայծակնային պատերազմի ծրագրերը։
Փոխարենը՝ այլոց հասցեին մեղադրանքների երկարատեւ շարան։ Սերժ Սարգսյանն ակնհայտ ենթատեքստով ասում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար նույնը չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի, ակնարկում, որ մեր 80-ականների զենքի մեղավորը ռուսներն են, որոնք «լավ» զենքը վաճառում են մեր հակառակորդներին, իսկ դաշնակից Հայաստանի հանդեպ անտարբեր են։
Կարդացեք նաև
Կարճ ասած՝ մեղավոր են բոլորը՝ բացի Հայաստանի անկարող իշխանություններից:
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում