Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԼՂՀ հակամարտության վերաբերյալ

Ապրիլ 22,2016 11:24

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ 1994 և 1995թ. կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածություններն անժամկետ են և հանդիսանում են հակամարտության կարգավորման հիմքը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը։

ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ սկզբունքային այդ դիրքորոշումը ամբողջովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի «Եռյակի» ընդհանուր մոտեցումներին։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս դիրքորոշումը տեղ էր գտել Մոսկվայում ԵԱՀԿ մշտական ներկայացուցչության հեղինակած նոտայում, որը 2016թ. ապրիլի 12-ին ուղղվել էր Ադրբեջանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930