05.12.2013թ., Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ (նշված ժամանակ)։
«Մենք պետք է ձեզ հետ կարողանանք սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները։ Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարեւորագույն պատճառներից մեկն է։ Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից։ Այսուհետ բացառվելու է, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները հնարավորություն չունենան ստանալ կրթություն։ Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է այդ ծախսերը։ Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին»։
Հարց կառավարությանը. ինչո՞ւ կրթություն ստանալու իրավունք չունեն աղքատ ընտանիքների երեխաները, ինչպես որ, ըստ Տիգրան Սարգսյանի, ներդրված նոր հայեցակարգով է։ Գիտելիքների վրա հենված տնտեսությունը գերակայություն հռչակած կառավարությունն ինչո՞ւ է իրեն ազատել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության եւ, այդպիսով՝ բարեկեցիկ ապագայի ստեղծման պարտականություններից։
Եզրակացություն. Հարուստների երեխաները կարողանում են լավ կրթություն ստանալ՝ Հայաստանում եւ արտերկրում, գիտելիքը վերածել փողի եւ ավելի հարստանալ, աղքատները մնում են հատակում։ Համաձայն ՀՀ-ում գործող չգրված օրենքների, արական սեռի սոցիալապես անապահով քաղաքացին սահմանին (բանակում) ծառայելուց հետո հիմնական անելիքը պետք է կազմակերպի Հայաստանից դուրս, առավելապես՝ ՌԴ-ում, ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելով։
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում