Հայաստանում առաջիկայում ապրանքները կթանկանան միջինը 3%-ով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ գների բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի գնաճի ակնկալիքները կայունանան, ինչը հատկապես կարևոր է ներդրողների համար։
«Կենտրոնական բանկի հիմնավորումները հավասարակշռված են և արտացոլում են այն պատկերը, որ առկա է թե ներքին գնաճային իրավիճակը պայմանավորող հանգամանքներով, և նաև արտաքին այն ազդակներով, որոնք հատկապես պայմանավորում են Հայաստանում գնաճային իրավիճակը»,- ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Մայիս ամսից կբարձրանան Հայաստան ներկրվող բենզինի, ծխախոտի, դիզվառելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության, սպառման ու ներկրման հարկային դրույքաչափերը։
«Ակցիզային հարկի ավելացումը միջին հաշվով 10%-ով կարող է խթանել գնաճը։Դա կարող է գնաճային լրացուցիչ գործոն հանդիսանալ»,- պնդում է տնտեսագետը։
Կարդացեք նաև
Վերջին երկու տարվա ընթացքում նվազել է նաեւ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների հոսքը, ինչը հանգեցրել է ներքին սպառման ապրանքների ծավալների ու ներդրումների անկման։ Բացի այդ՝ համաշխարհային շուկայում կշարունակվի նավթի գների անկումը, ինչն անհետևանք չի մնա Հայաստանի համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ