Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը բացատրում է, թե ինչու չի հանրայնացվում Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն»-ը

Ապրիլ 22,2016 10:48

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի պատասխանը` ս. թ. ապրիլի 21-ին, aravot.am կայքի «Մշակույթ» բաժնում հրապարակված, ՀՀ քաղաքացի Արշալույս Սարոյանի «Ինչո՞ւ չեք հանրայնացնում Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը» վերնագրով բաց նամակին:

Հարգելի Արշալույս Սարոյան, Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը` 2015 թվականին դիտել եմ «Մոսկվա» կինոթատրոնում և ֆիլմի գեղարվեստական բարձր արժեքի վերաբերյալ Ձեր կարծիքը լիովին կիսում եմ:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Մի խենթ պատմություն» կինոնկարը (սցենարի հեղինակներ՝ Ռոբեր Գեդիկյան, Ժիլլ Թուրան, բեմադրող ռեժիսոր` Ռոբեր Գեդիկյան, տևողությունը՝ 135 րոպե) արտադրվել է 2015 թվականին «Դիաֆանա դիստրիբյուցիոն», «Ագաթ ֆիլմ», «Քանալ պլյուս» ընկերությունների և Ֆրանսիայի հեռուստատեսության կողմից: Կինոնկարի արտադրությանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը։

2015 թվականին ոչ կոմերցիոն նպատակներով «Մի խենթ պատմություն» խաղարկային ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում (3 սեանս), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը և Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։

Ֆիլմի գույքային իրավունքները պատկանում են վերոնշյալ ֆիլմարտադրող ընկերություններին: Վերջինիս նախատեսմամբ՝ ֆիլմը մասնակցելու է տարբեր միջազգային կինոփառատոների, որոնց շրջանակում չի խրախուսվում ֆիլմի նախապես հանրայնացումը: Սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել պրոդյուսերների հետ` աշնանը ֆիլմն ընդգրկելու «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրում: «Կինոաշնան» շրջանակում կինոնկարը կցուցադրվի Երևանի բոլոր վարչական տարածքներում, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, զորամասերում, ՀՀ մարզերում և սահմանամերձ բնակավայրերում։

Այս ծրագրի միջոցով կինոնկարն ավելի մեծ թվով հանդիսատես կունենա, քան հնարավոր էր իրականացնել ցանկացած լավագույն կինոթատրոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930