Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:
Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում:
Անցած ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերը (ռեժ. Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան) արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ը այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», մինչ դեռ Los Angeles Times-ը ֆիլմը կոչեց «յուրօրինակ ձև՝ արդարություն հաստատելու այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ»: ֆիլմը դիտելու և ավելին իմանալու համար այցելեք
Կարդացեք նաև