Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած ձեր որդիները զոհվել են` պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ տասնյակ կիլոմետրերով եւ հարձակվեն մեր քաղաքների եւ գյուղերի վրա»: Ենթադրում եմ, որ այդպիսի պաշտոնյա չկա: Իսկ կա՞ արդյոք մի պաշտոնյա, որը կանգնում է Լավրովի եւ Պուտինի առաջ ու ասում է` «ոչ, մենք ձեր ասածը չենք անի»: Հուսով եմ, որ կա:
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լիազորում է մեր իշխանություններին` այսօր ասել «Ո՛չ» «կազանյան», «մադրիդյան» կամ «լավրովյան» սկզբունքներին: Սրանք էմոցիաներ չեն, սուտ հայրենասիրություն կամ ռազմատենչություն չի: Մեկը ես` չեմ կարծում, որ մենք պետք է ադրբեջանցիների հետ հավերժ թշնամիներ լինենք` պարզապես 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հարեւան պետությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները հայերին ամենավայրագ ձեւով բնաջնջելու համար, եւ առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի:
Հայաստանի իշխանությունները ոչ միայն պետք է «Ո՛չ» ասեն այդ ծրագրերին, այլեւ հաշվետու լինեն մեր հասարակության առաջ իրենց հետագա արտաքին քաղաքական քայլերի մասին: Սովորաբար ի պատասխան նման պահանջի՝ արտգործնախարարն ասում է, որ «ամեն ինչ գաղտնի է»: Իհարկե, բուն բանակցային մանրամասները կարող են գաղտնի լինել, սակայն սկզբունքային հարցերում մշուշոտ ձեւակերպումներն այլեւս անընդունելի են՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հայտարարի՝ այս գաղափարին մենք դեմ ենք, այս գաղափարին կողմ ենք: Իսկ հասարակությունը պետք է ասի՝ ընդունո՞ւմ է արտաքին քաղաքական այս կուրսը, թե՞ չի ընդունում: Թե չէ՝ կասկած կա, որ «գաղտնիության» շղարշի տակ պարզապես կատարվում են Ռուսաստանի հրահանգները:
Ճիշտ այդպես՝ օլիգարխները, փոխանակ ծխախոտի տուփեր շպրտեն տանկիստների ուղղությամբ եւ պլպլան կոշիկներով լուսանկարվեն խրամատներում, թող հայտարարեն՝ տվել եմ այսինչ գումար այնինչ տիպի զենքի համար: Զենքի մակնիշը կամ արտադրության երկիրը պետք չէ հրապարակել՝ թող գաղտնիք լինի, մեզ հետաքրքիր է, թե որ ուղղությունների վրա են ծախսվում բյուջետային եւ ոչ բյուջետային փողերը:
Որքան ես շփվում եմ մարդկանց հետ, հասկանում եմ, որ նրանք այսօր կարիք ունեն իշխանության կողմից ավելի ջերմ վերաբերմունքի եւ ավելի անկեղծ խոսակցության: Եվ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը դրան արժանի է: Մանավանդ՝ երիտասարդ սերունդը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2016
Որքան ե՛ս եմ շփվում մարդկանց հետ, հասկանում եմ, որ նրանք այսօր կարիք ունեն բոլորովին նոր որակի իշխանությունների, որոնց խոսքի և գործի մեջ համապատասխանություն լինի, և ոչ թե՝ անդունդ:
Երբ, հատկապես վերջին տարիներին, շատերն ահազանգում էին, թե սրանց ագահւթյունն ու անկշտությունը մեր գլխին փորձանք կդառնա, անմիջապես պիտակավորվում էին որպես, ՛՛աբիժնիկներ՛՛, ՛՛չկայացածներ՛՛ կամ ՛՛չուզողներ՛՛…
Այո, ավելի քան 100 զոհ տվեցինք, սակայն վտանգը ոչ միայն չի անցել, այլև հնարավոր է, որ ավելի է մեծացել: Եվ ինչ են անում իշխանությունները՞. շարունակում են ընտրակաշառքի առաստաղը բարձրացնելու շնորհիվ ապականել ընտրություններ կոչվածը, օգտվելով մարդկանց մեծ շերտերի անպաշտպան վիճակից, բացի այդ, նրանց գլխավոր խնդիրը մնում է ոչ թե բոլորիս սպառնացող արտաքին վտանգին դիմակայելը, այլ ամեն գնով… ընտրած անձանց ցուցակները չհրապարակելը…
Բա ոնց չասես. արա՛, ա՛յ գրագետ ու տգետ չտեսներ, ի՞նչ եք հետներդ տանելու, բացի ձեր ճակատի խարանից…
Անձամբ ես իշխանության կողմից ջերմ վերաբերմունքի կարիք չունեմ: Ջերմություն ես ստանում եմ իմ ընտանիքում: Ես ուզում եմ տեսնել կոնկրետ քայլեր, օրինակ պետական մարմինների ծախսերի խիստ կրճատում, որով պիտի անմիջապես գնվեն նորագույն զինատեսակներ: Ես ուզում եմ, որ իմ երկրի նախագահը չունենա պատրանքներ, դրա համար նա ձեռքի տակ ունի ԱԳՆ-ի դիվանագիտական կորպուս, Պաշտպանության նախարարություն, գիտական ինստիտուտներ ու որ այդ պատրանքները ցրելու համար իմ երկրի առաջնորդին 100 զինվորականի կյանք պետք չլինի: Ես ուզում եմ, որ երբ իմ երկրի ղեկավար մարմինները միջազգային կառույցներից պահանջում են ստեղծված իրադրության հասցեական դիմումներ, ապա նույն հասցեական պատասխանը տան իրենց քաղաքացիներին՝ ինչու նախագահը պատրանքներով է առաջնորդվում երկիրը կառավարելու ժամանակ, ինչու է երկիրը մտցնում ֆանտոմային կառույցների մեջ, ուր են բանակի համար ուղղված գումարները, ինչու են պետական մարմինները գործում գրեթե նույն գրաֆիկով, ինչ ապրիլի 2-ից առաջ,ինչու համար է այս դրամահավաքը ու անհրաժեշտ իրերի հավաքը, երբ կա պետություն ?????? Մի օր առաջ կարդացի, որ կառավարությունը պատերազմական այս իրավիճակում 24 մլն է դուրս գրել պետբյուջեից, որ 200 գայլ սպանեն: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ դա “արվում է գայլերի թվաքանակը կարգավորելու, բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու եւ ընտանի կենդանիներին ու մարդկանց հասցվող վնասը կանխարգելելու նպատակով”: Բա անկախությունից ի վեր պետության ռեսուրսների մսխման հանցավոր ու դավաճան գործունեության համար մեր մեջ շրջող գիշատիչների թվականակը կարգավորելու համար, հասարակության մեջ բնական զարգացման խախտված հավասարակշռությունը վերականգնելու եւ շարքային քաղաքացիներին հասցվող վնասը կանխարգելելու նպատակով ով պիտի հայտարարի նման “որս”???????
Իսկ կա՞ արդյոք մի պաշտոնյա, որը կանգնում է Լավրովի եւ Պուտինի առաջ ու ասում է` «ոչ, մենք ձեր ասածը չենք անի»: Հուսով եմ, որ կա:
Մի թէ Դուք չեք բացառում, որ այդ բառերից հետո հարյուր զոհվածներին կավելանան անհամեմատ ավելի շատ զոհեր: Մենք ունենք շատ օրինակներ նախկին ՍՍՀՄ-ի տարածքում: Ռուսների համար Կովկասը ընդամենը տարածք է, որը չգիտես ինչու համարում են իրենցը: Նրանցից ամեն ինչ սպասելի է:
(«Չնայած ձեր որդիները զոհվել են`…» Ենթադրում եմ, որ այդպիսի պաշտոնյա չկա:»):
Խորապես սխալվում եք, մոլորվածներ:
(«Իսկ կա՞ արդյոք մի պաշտոնյա, որը կանգնում է… Հուսով եմ, որ կա:»):
Չկա:
«Ղարաբաղյան նախագիծը» (ծրագիրը) ստեղծվել է Արեւմուտքում: Իսկ Արեւելքը օգտագործում է որպես որոշակի տեսակի լծակ:
Ադրբեջանի ժողովուրդները մինչեւ չզատվեն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների դեմքն ու աշխատանքը կմնա «պլինտուսից» ցածր մակարդակի:
(«Ճիշտ այդպես՝ օլիգարխները, փոխանակ ծխախոտի տուփեր շպրտեն տանկիստների…»):
Անցյալ տարվա վերջին եւ այս տարվա կզբին, Սերժ Սարգսյանը եւ նրան ենթակա ֆինանսիստները (ՀՀ Կենտրոնական բանկը եւ բոլոր 21 բանկերը) հայ անհատ մի ձեռնարկատերի թույլ չտվեցին նեերմուծել ՀՀ մեկ $միլիարդ: Պարզվում է, որ գործարարը տանկիստ է եղել ու ասում են թե Սերժ Սարգսյանը վախեցել է, որ նա 100 տանկ գնի ու քշի Սերժի «կռուգի» վրա:
https://www.youtube.com/watch?v=dy1YplS4N98
Ցավոք, իշխանությունների գործելաոճը, իսկապես, գրեթե չի փոխվել․․․Թույլ, ոչ կոմպետենտ, իրավիճակին չտիրապետող կադրեր, որոնք միայն ժողովրդի զայրույթն են շարժում․․․ Կառավարական վարագույրների, կոնյակների, զուգարանի թղթերի, ու գրիչների վրա “նկարած” միլիոնավոր դրամների ծախսերը , որոնք հավանաբար ուղղվում են բոլոր մակարդակների ընտրություններում կաշառք բաժանելուն, այն դեպքում երբ խեղճ գյուղացիները գարնանային աշխատանքների նախօրեին դեռ չեն ստացել նախորդ բերքի վճարը․․․ Եվ դեռ օգնություն են ուղարկում Ղարաբաղ․․․ Այս պարագայում ինչ ջերմություն կարելի է ակնկալել այս ՝ սեփական ժողովրդից սարսափող իշխանություններից․ վերջերս ուղղաթիռների թռիչքները ավելացել են Երևանի երկնքում․․․․Ասել է, թե սահմանները հսկելու փոխարեն սեփական ժողովրդին են հսկում․․․
Համբերության բաժակը վերջնականապես կլցվի, եթե հիմա զիջումների մասին խոսեն․․․․
Երեսուն տարի կողոպուտէ վերջ, չեմ կարծեր որ պետութեան աշխատողները երեսի պակաս ունին որեւէ վիճակ հասցէագրելու համար։ Եւ գլուխնիս կախ տեղի պիտի տանք հողային զիչունմները։ որովհետեւ այսօրուայ պետութիւնը մեր պետութիւնն է։ մենք այսօրուայ պետական աշխատողները հանդուրժեցինք իրենց դիրքերուն վրայ մենք ալ պիտի վճարենք։ Սերժին հանցանքը չէ որ գող է, մեր հանցանքն է որ իրեն հանդուրժեցինք այսքան տարի։ Պէտութիւնը կըլլայ միշտ իր ժողովուրդի փառքերու պատկերով։ Տասնըութը տարեկան տղաքը որ կը մեռնին սահմանին վրայ, թուրքին հարուածէն չէ որ կը մեռնին․ Մենք ենք իրենց խփողը։
Երեսուն տարի ունէինք, ի՞նչ ըրինք։ Իրար ծանօթ խաղցուցինք։
Քսանհինգէն երեսուն տոկոս ժողովուրդը հեռացած է իր երկրէն, դեռ տեղ ունինք ռուսն ու թուրքը յանցաւոր գտնելու։ Երեխայի հոգեբանութեամբ ազգ ենք։ Դեռ կսպասենք որ ուրիշ երկիր մը գայ եւ մեր հարցերը լուծէ։
Երեսուն տարի առաջ կրնայինք գիտնալ որ մենք կաշառակերութեան մեծ խնդիր ունինք։ կրնային
միլիոն սփիւռքէն մարդիկ բերել հայաստան եւ բոլոր դատական ղեկավարութեան եւ ոստիկանութեան ղեկավարութիւն իրենց տալ։ ուզածիդ չափ դատաւոր եւ ոստիկան կայ որոնք արդէն թոշակի տարիք ունին, եւ ոչ ալ սփիւռքահայ կուսակցականի մշակոյթ ունին։ կրնային գալ եւ այդ պաշտօնները վառել։ տեղացին ալ օրէնքները կը հաստատէր։ Շատ դժուար է՞ր։ Մանաւանդ դատախազութեան պաշտօնը։ Ատով բռնած են ժողովուրդին վիզէն։ Հիմա ամէն օր տասնութ տարեկան պիտի թաղենք եւ վերջն ալ չի երեւիր։