Սահմանին տիրող իրավիճակը դարձել է ամենաքննարկվողն ու ամենահրատապը: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լայնածավալ պատերազմական գործողությունները լարվածություն և անհանգստություն առաջացրեցին ոչ միայն սահմանին մոտ գտնվող բնակավայրերում, այլ մարզերում, մայրաքաղաքում, նաև սփյուռքում: Ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքով առաջացած կորուստները ոգևորող ու համախմբող դարձան ինչպես անհատներին, այնպես էլ մի շարք կազմակերպություններին: Վերջին շրջանում օգնություն ցույց տվողների քանակն ընդլայնվել է: Նման բարեգործական նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Հայաստանի «Օրիֆլեյմ կոսմետիքս»-ի գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը: Նրան այդ հարցում օգնում է նաև Վարդենիսի «Օրիֆլեյմ»-ի ներկայացուցիչ Մարինե Ավետիսյանը:
Մեր զրույցում . Ավետիսյանը պատմեց. «Ղարաբաղում տիրող իրավիճակը սարսափեցրեց մեզ բոլորիս: Հայաստանի «Օրիֆլեյմ կոսմետիքս»-ի գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը մեր զինվորներին հագուստով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով օգնելու պատրաստակամություն հայտնեց, և առաջին օգնությունը ապրիլի տասին հասավ Քարվաճառ: Նաև կարող եմ նշել, որ Վարդենիսի կենտրոնական հոսպիտալին նույնպես Ն. Մարգարյանի աջակցությամբ ապահովեցինք գեներատորով, որի կարիքն իսկապես ուներ կառույցը»:
Ինչպես նշում է Մ.Ավետիսյանը նման օգնությունը դեռ շարունակական բնույթ է կրելու: «Օրիֆլեյմ կոսմետիքս»-ը պատրաստվում է հաջորդ օգնությունը հասցնել Ղարաբաղ` Ջաբրայել`առաջին գիծ: «Ն. Մարգարյանի նախաձեռնությամբ ծխախոտ, դեղորայք և հիգենիայի պարագաներ կհասնեն սահման մինչ ապրիլի քսանչորսը: Ինչպես մեր տնօրենն է ասում` բանակին օգնել, նշանակում է մեզ օգնել»:
Կարդացեք նաև
Նման ակցիաներն ու նախաձեռնությունները ցույց են տալիս, որ թիկունքը պատրաստ է կանգնել հայ զինվորի կողքին: Ինչպես Ն.Մարգարյանն է վստահեցնում` հայրենիքի զինվորը մեզնից յուրաքանչյուրն է :
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ