Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է սոցցանցերում (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 22,2016 08:10

Հայ եւ ադրբեջանական հասարակություններում արմատավորվող ատելությունը վտանգավոր է դառնում, նշում են փորձագետները: Փորձառու դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի խոսքով, մթնոլորտը սրվում է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ հիմնականում երիտասարդներն են.

«Սոցիալական ցանցերի տոնայնությունը պատերազմի է տանում: Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սերունդը միմյանց տեսել է միայն պատերազմի միջով»:

Հայ եւ ադրբեջանցի ծնողների որդի, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոս պատմաբան Միխայիլ Մամեդովի խոսքով, սոցցանցերում ատելության աստիճանն անտանելի է դառնում. «Երբ կարդում էի ադրբեջանցիների եւ հայերի որոշ գրառումներ Ֆեյսբուքում, ինձ ապշեցնում էր այնտեղ ատելության աստիճանը»:

Մամեդովը, որը ներկայացնում էր իր հայրենակից, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը, շեշտեց հասարակություններում՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու կարեւորությունը:

Մամեդովն ընդգծել է, որ լավ կլիներ հայ հասարակության մեջ նույնպես լինեին Աքրամ Այլիսլիի նման գրողներ, որոնք սեր եւ հանդուրժողականություն սերմանեին ադրբեջանցիների նկատմամբ: Չէ՞ որ պատերազմի դեպքում մարդիկ սպանվում են երկու կողմից:

Արման Թարջիմանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930