Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. «Ադրբեջանին մի այնպիսի հզոր հարված տալ, որ ադրբեջանցիները այլեւս չմտածեն հարձակման մասին». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 22,2016 07:38

Հարցազրույց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ հետ

 -Ի՞նչ անել դիմագրավելու Ադրբեջանի հնարավոր հերթական ագրեսիային: Գուցե պետք է փոխել մեր ռազմական քաղաքականությունն ու պաշտպանականից անցնել նախահարձակ կտրուկ քայլերի՞:

-Իհարկե, ճիշտ չէ միմիայն պաշտպանական դիրքերից հանդես գալը:

Այս պահին պետք է Ադրբեջանին մի այնպիսի հզոր հարված տալ, որ ադրբեջանցիները այլեւս չմտածեն հարձակման մասին: Ադրբեջանն ունի նավթային, գազային խողովակաշարեր, որոնցում ամերիկյան, եվրոպական մեծ ընկերությունները միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել:

Եթե մենք մեկ անգամ խփենք դրանց ուղղությամբ ու հօդս ցնդեցնենք այդ դոլարները, հավատացեք, որ նույն օրն իսկ Եվրոպան, Ամերիկան անմիջապես կմիջամտեն, որովհետեւ կորցնելու բան ունեն, որովհետեւ դա կլինի հզոր հարված իրենց տնտեսություններին: Այսինքն՝ կմիջամտեն այն ժամանակ, երբ իրենց շահը կվտանգվի, հակառակ դեպքում կլռեն ու իրենց չեզոք խաղը կշարունակեն:

   -Մեզանում կա այսպիսի ընկալում, թե նախահարձակ լինելու դեպքում միջազգային հանրությունը մեզ կհամարի ագրեսոր, եւ Հայաստանը դիվանագիտական հարթության վրա միջազգային կառույցներին կներկայանա թույլ դիրքերից:

-Ես շատ կուզենամ, որ մեզ նայեն որպես ագրեսորի. պետք է լինել ագրեսոր եւ ոչ թե զոհ: Թող մի քիչ էլ դիմացինը հայտնվի զոհի կարգավիճակում: Մեր ամբողջ պատմության մեջ միայն զոհ ենք եղել եւ ասում ենք՝ տարել ենք բարոյական հաղթանակներ։ Մեզ այլեւս բարոյական հաղթանակներ հարկավոր չեն, իրական հաղթանակների ժամանակն է: Պետք է մեր թշնամու աչքը վախեցնել, որ չհանդգնի հարձակվել:

Հակառակ դեպքում կհարձակվեն, ե՛ւ վաղը, ե՛ւ հաջորդ շաբաթ ու այդպես շարունակ: Եվ մենք անվերջ զոհեր կունենանք: Իսկ մենք փոքր ժողովուրդ ենք, իրենց հետ՝ քանակական առումով, չենք կարող համեմատվել: Մեզնից ավել զոհեր էլ, որ տան՝ իրենց համար հոգ չէ, չպետք է մոռանալ՝ ադրբեջանցիները 8 միլիոն են:

   -Ռուսաստանը փորձում է իր միջնորդությամբ վերսկսել բանակցությունները: Հայաստանում արդեն խոսվում է ոչ ձեռնտու տարբերակի առաջարկման մասին, որով Արցախն ուղղակի կկորցնի իր ռազմավարական տարածքները, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը կթողնվի հետագային: Ուրեմն մասնակցե՞լ նման բանակցություններին:

-Դեմ եմ, որ Հայաստանն այս պահին մասնակցի բանակցություններին:

Մենք մեր հարցերը լուծել ենք, Արցախն ազատագրել ենք ու ապրում ենք մեր հողերի վրա: Մենք ոչինչ չունենք Ադրբեջանի հետ բանակցելու: Մենք որեւէ հետաքրքրություն չպետք է ցուցաբերենք այդ բանակցությունների հարցում: Իրականում այդ բանակցությունները միմիայն օգնում են Ադրբեջանին մեզանից ինչ-որ բան պոկելու համար:

Մերժելով բանակցությունները՝ մենք ադրբեջանցիներին կստիպենք այնպիսի առաջարկներ ներկայացնել, որոնք կհետաքրքրեն մեզ, եւ թող իրենք գան, մեզ աղաչեն, պաղատեն, որ նստենք բանակցությունների սեղանի շուրջ:

Պետք է շատ խիստ դիրքորոշում ունենալ Ադրբեջանի հանդեպ. բարբարոս ժողովուրդ են ու միայն ուժի լեզուն են հասկանում, ոչ թե խոսքի, տրամաբանության եւ խաղաղության:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի պրն.Սասունյան.Որ կարողանային խփել՝ կխփեին,սա՝ մեկ:Երկրորդ՝ մեր ուզելով չի,պիտի «մեկը»մեզ ասի՝«երեք ու չորս»,որ մենք խփենք:Եւ երրորդ՝ համոզված եմ,ինչ ասեցի,ինձանից վատ չվիտեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930