Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետի բնութագիրը դատարանը հիմնավոր չհամարեց

Ապրիլ 22,2016 15:30

13-ամյա տուժողի ծնողներն ամուսնալուծված էին: Նրա խնամքով զբաղվել է տատիկը: Նրա երկու քույրերը գտնվել են մանկատանը, եւ 13-ամյա աղջնակը «ամուսնու» հեռանալուց հետո տեղափոխվել է մանկատուն:

Քրեական գործը դատարան ուղարկվելուց օրեր առաջ ամբաստանյալը տուժողի հետ գրանցել է իր ամուսնությունը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններից մեկում: 31-ամյա Ալեքսանդրն ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Ազգությամբ ռուս Ալեքսանդր Պ.-ն փետրվարի 15-ին դատապարտվել 1 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Նիստը եղել է դռնփակ: Արագացված ընթացակարգով: Ամբաստանյալի պաշտպանը բողոք է բերել, որով խնդրել է պատժի մասով բեկանել եւ փոփոխել դատարանի` 1 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման վերաբերյալ դատավճիռը եւ ամբաստանյալին դատապարտել տուգանքի: Իսկ տուգանքի ձեւով պատիժ նշանակելն անհնարին գտնելու դեպքում նրա պատիժը պայմանականորեն չկիրառել:
8-ամյա կրթությամբ, ամուսնացած, նախկինում 5 անգամ դատված, դատվածությունը չմարված քաղաքացին վերջին անգամ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանում, ավազակության համար:

Բողոքը, որի քննությունը դեռ ընթանում է, կապված է Ալեքսանդրի կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ: Նախաքննության մարմինը նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ալեքսանդրը հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանում եւ ձերբակալվել, ապա կալանավորվել:

Ուշադրության արժանի է այն, որ կալանավորումը դատարանի որոշմամբ 4 օր հետո փոխարինվել է 300.000 դրամ գրավով:

Ըստ մեղադրանքի կողմի, Ալեքսանդրը սկսել է հանդիպել անչափահաս տուժողին, ապա ամուսնանալու մտադրության մասին հայտնել է վերջինիս մորը, տատին, ովքեր համաձայնել են, հայտնելով, որ տուժողը դեռեւս 13 տարեկան է, դպրոցական, ու նրանք կարող են ամուսնանալ միայն վերջինիս կողմից դպրոցն ավարտելուց հետո։ Հանդիպումները շարունակվել են տանը: Ապա փոխարինվել սեռական հարաբերություններով, տուժողի համաձայնությամբ:

Այս գործով ոստիկանները հայտնել էին, թե իրենք են ամբաստանյալին հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում, մինչդեռ, ամբաստանյալը հայտնել էր, թե. «Լսելով, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարված, կամովին վերադարձել է Հայաստան՝ դրա մասին նախապես տեղեկացնելով ոստիկանության աշխատակիցներին»: Մինչ քրեական գործը կհասներ դատարան, կավարտվեր նախաքննությունը, կողմերն ամուսնացել են եւ տուժողը խնդրել է մեղմ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ:

Դատարաններում, առհասարակ, մինչ խորհրդակցական սենյակ մտնելը ներկայացվում են ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթեր, տեղեկանքներ: Այն, որ դրանք լինում են ձեւական, պարզվել է հերթական անգամ, երբ 5 անգամ դատվածի համար քաղաքապետը մի այնպիսի դրական բնութագիր էր տվել, որը դատարանը հիմնավոր չի համարել, այն չի դիտարկել որպես ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:

 
Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930