Ճապոնացի գիտնական Նաբուո Սաթոհը իր «Հայաստան,
երկիր մարդկային ծնունդների ու աղետների» գրքում անդրադարձել է հայերին
«Հայաստան, երկիր մարդկային ծնունդների ու աղետների»։ Այս խորագիրն է կրում 1987 թվականի մայիսին Տոկիոյում «Թայրիու-Շա» հրատարակչության 5000 տպաքանակով լույս ընծայած գիրքը, որի հեղինակն է Տոկիոյի համալսարաններից մեկի դասախոս, սանսկրիտի եւ ընդհանրապես հնդեվրոպական լեզուների մասնագետ պրոֆեսոր Նաբուո Սաթոհը։
Մոտ 200 էջանոց այս հատորը բաժանված է հինգ գլուխների։
Ներածականում հեղինակը հայ ժողովրդի ծագման մասին տեղեկությունները կապում է մարդկային քաղաքակրթության աոաջին գրքի՝ «Գիլգամեշ» էպոսի հետ, որի Էնկիդու հերոսի եւ Ադամի միջեւ գտնում է համեմատության եզրեր։ Ըստ նրա՝ եբրայական Ադամ անունը բառացի թարգմանությամբ նշանակում է հողածին։
Անդրադառնալով Նոյի տապանի խնդրին, Արարատ անվան հիշատակությունը բացատրում է ուրարտական արտաբերմամբ, հայտնելով, որ Արարատը եւ Ուրարտուն նույն անուններն են՝ եբրայական լեզվում պարզապես տեղի է ունեցել ձայնավորների տեղափոխություն։ Նա այն համոզումն ունի, որ հայ ժողովրդի ծագման անգերազանցելի աղբյուրը մնում է Խորենացու «Հայոց պատմությունը», որի տվյալների մեծ մասն այսօր արդեն կարելի է հաստատել միջազգային պատմաբանասիրական տեղեկություններով ու պեղումների արդյունքներով։
Խոսելով մեռոն (միւռոն) բաոի եւ բառի բացատրության մասին, այն ներկայացնում է հունական դիցաբանության ամբրոսիա (անմահություն) ոգու հետ համեմատելով, որը խտացնում է ջուրը (հեղուկ), բույսերը, յուղը, ծաղիկները։ (Միւռ)- մուրի սանսկրիտով նշանակում է մեռնել, որից էլ կա ֆրանսերեն mourir (մեոնել) բառը։ Սանսկրիտից է սերում նաեւ հայերեն մեռնել բառը։
Ամ կամ ան մասնիկը ժխտական իմաստ ունի։ Այս իմաստը փոխանցվել է նաեւ մեր լեզվին։ Սանսկրիտ ամոտիթա հոմանիշ է հին հունարեն ամբրոսիա-յին։ Սրանք ունեն նույն նշանակությունը՝ անմահություն, իսկ մեռոնի գաղափարը, ունենալով հանդերձ, անմահություն բառացի իմաստը, արտահայտում է նաեւ հունական դիցաբանության խորհրդապաշտական իմաստը՝ մահվան առաջն առնող քայլ, անմահության ձգտում։ Յոթ տարին մի անգամ նորոգվող սուրբ մեռոնը, մաս առնելով նախորդ մեռոնից, դարեր է իրար կապում եւ հավերժության գաղափարը շարունակում։
16-րդ դարի ֆրանսիական հանգավոր գուշակություններում երկու անգամ հիշատակվում է, որ մարդկության մեծագույն աղետը Հայաստանից կամ Հայաստանի պատճառով է ծագելու։ Ուշագրավ է, որ ըստ այդ գուշակությունների, անմահությանը հավատացող երկրից է սկսվելու աշխարհացունց պատերազմը, հավանաբար որպես բողոք այս ժողովրդի նկատմամբ մարդկության ցույց տված անիրավության եւ անարդարության։
Խոսելով հայերի ծագման մասին, հեղինակը որպես ակնառու փաստ նշում է 1985 թվականին Տոկիոյի արվարձան Ցուկուբայում կազմակերպված միջազգային գիտական ցուցահանդեսի սովետական տաղավարում ցուցադրված հայկական մի կմախք, որն ըստ մասնագետների՝ 600000 տարեկան է։ Ըստ հեղինակի՝ սա մի վկայություն է այն մասին, որ աոաջին մարդ էակը գտնվել է Հայկական բարձրավանդակում, ուրեմն հնագույն մշակույթը գոյություն է ունեցել Արարատյան դաշտի տարածքում։ Այս տեսակետն են հաստատում նաեւ հետագա պեղումների արդյունքները։
Հայկական բարձրավանդակում գոյություն ունեցած քաղաքակրթության մասին հիշատակումներ կան նաեւ Հերոդոտոսի մոտ, որը նկարագրում է, թե ինչպես էին հայ վաճաոականները հյուսիսից, Եփրատ եւ Տիգրիս գետերի հոսանքն ի վար թիավարելով, օբսիդիան (կայծքար) բերում Միջագետքի երկրների ժողովուրդներին։ Օբսիդիանը էական կարեւորություն ուներ, որովհետեւ նրանով էին պատրաստվում բազմաթիվ գործիքներ ու իրեր։
Հայ ժողովրդի ծագման էական փաստերից է այն, որ գերմանացի գիտնականները, ուսումնասիրելով հեթիթական բեւեռագրերը, հանդիպել են Քրիստոսից 1500 տարի աոաջ արձանագրված Հայասա անվանը եւ գտել հիշատակություններ Ուրարտական թագավորության եւ սկյութների կողմից նրա կործանման մասին։ Ուշագրավ են նաեւ այն փաստերը, որ նկարագրելով բարբարոսների կողմից Թեյշեբաինի գրավումը, հեղինակը նշում է, որ հավանաբար եկվորներ էին այն արմենները, որոնց մասին ժամանակին այնքան էր խոսվում, թե նրանք էլ են նպաստել հզոր Ուրարտուի կործանմանը։
Նաբուո Սաթոհը հայերի ծագման այս գիտական բացատրությունից հետո անցնում է ավանդական պատմությանը՝ ներկայացնելով շրջադարձային կարեւոր իրադարձությունները, քրիստոնեության բերած քաղաքակրթությունը, նվաճումները, թագավորական հարստությունները, պատերազմները։ Առանձնապես կանգ է առնում հայկական ցեղասպանության բացառիկ փաստի վրա, որի հետեւանքով է ստեղծվել հայկական սփյուռքը։ Գրքում աոանձին բաժիններ են Կիլիկիայի պատմությունը, հայ վաճառականության բնութագրումը՝ սկսած Նոր Ջուղայից, բյուզանդական գահի հայ կայսրերի համառոտ գործունեությունը եւ առհասարակ աշխարհին եւ մարդկությանը հայի տված բարիքները։ Այս ամենը ներկայացվում են գիտական համոզչականությամբ ու հայ ժողովրդի նկատմամբ հեղինակի համակրանքով։
Պատմությանը զուգահեռ հեղինակը ընդհանուր գծերով ներկայացնում է նաեւ գրականությունը, սկսած հնագույն շրջանից եւ, այն դիտելով զարգացման բնականոն ընթացքում տալիս է արժանի գնահատություն։
1987 թվականի մարտին Լոս Անջելեսում լույս տեսնող «Նավասարդ» ամսագրի խմբագրությունում պրոֆ. Նաբուո Սաթոհը ամսագրի խմբագիր Արմեն Տոնոյանի հետ ունեցած իր ընդարձակ զրույցում այսպես ներկայացրեց իր գիրքը, որը ճապոներեն աոաջին հրատարակությունն է հայության մասին։ Այլ կերպ ասած՝ ճապոնացի գիտնականի այս հատորը մի ուրախալի փորձ է աշխարհի զարգացած ժողովուրդներից մեկին ներկայացնելու հայությունը՝ իր անցյալ փառքով, նվաճումներով, ինչպես եւ դառն կորուստներով, զրկանքներով ու դատով։ Մեզ մնում է այս ուրախալի գործի համար ողջունել հայասեր պրոֆեսորին եւ քաջալերել, որպեսզի հաջողությամբ իրագործի իր մտադրությունը՝ Տոկիոյում ստեղծի հայ-ճապոնական մշակույթի կենտրոն։
«Գարուն» ամսագիր, 1988թ.,
1-ին համար
«Առավոտ» օրաթերթ
21.04.2016