Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Նադյա Սավչենկոյի կալանքի եւ դատավարության գործում ներգրավվածների նկատմամբ

Ապրիլ 21,2016 23:40

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել, մասնավորապես՝ ճամփորդական արգելքների եւ հաշիվների սառեցման տեսքով, այն անհատների նկատմամբ, որոնք ներգրաված են Նադյա Սավչենկոյի առեւանգման, ապօրինի կալանքի, անարդար դատավարության եւ դատապարտման գործում, մինչեւ նա անհապաղ ազատ չարձակվի: Այս մասին տեղեկանքում ենք Եվրոպայի խորհրդի կայքից:

Վեհաժողովը համարում է, որ այդ միջոցները պետք է հաշվի առնվեն նաեւ տաս այլ ուկրաինացի բանտարկյալների դեպքում, որոնք ձերբակալվել են ռուսական իշխանությունների կողմից:

«Անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բազմաթիվ զեկույցներից խորապես մտահոգված այն անձանց համար, որոնք Ուկրաինայում պատերազմի ժամանակ գերի են վերցվել, ԵԽԽՎ-ն կոչ է արել Դոնեցկի եւ Լուգանսկի օկուպացված շրջանները վերահսկող անջատողական խմբերին ազատել գերիներին եւ պատանդներին եւ դադարեցնել մարդու իրավունքների խախտումները»:

Վեհաժողովի անդամները շեշտում են, որ կարեւոր է, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը «առանց հետագա հապաղումների իրականացնեն» Մինսկի համաձայնությունը՝ հատկապես կարեւորելով գերիներին ազատ արձակելու եւ գերիների փոխանակման մասին կետերը, նաեւ միջազգային մարդասիրական օրենքը եւ ռազմագերիների եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի դրույթները:

Նելլիյա Կլեինբերգայի (Լատվիա) զեկույցի հիման վրա ընդունված բանաձեւով Վեհաժողովը նաեւ կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք ապահովեն, որ ազատ արձակումից հետո այդ անհատները կարողանան վերադառնալ տուն եւ նրանց տրամադրվի բժշկական, սոցիալական եւ հոգեբանական աջակցություն:

ԵԽԽՎ-ն հավելել է, որ պետությունը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի այն անձանց ընտանիքներին, որոնք դեռ գերության մեջ են գտնվում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930