Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի առաջնության, Արցախում կռվող հայ զինվորների եւ անձնական կյանքի մասին

Ապրիլ 21,2016 23:33

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր հյուրընկալվել էին «Հայելի» մամուլի ակումբում:

«Մենք Եվրոպայում կարողացանք հաջող հանդես գալ, որովհետեւ մտածում էինք, որ մեր երկիրն ապահով ձեռքերում է», – վստահեցրին չեմպիոնները: Նազիկ Ավդալյանը խոստովանեց, որ իր հաղթանակը Արցախում կռվող հայ զինվորներին նվիրելու գաղափարը պահի տակ է ծնվել: Իսկ Հռիփսիմեն ավելացրեց. «Քանի որ ես վերջին մասնակիցն էի եւ մրցումս հաղթանակով ավարտեցի, որոշեցի միանալ իմ ընկերներին եւ ինչ-որ չափով մխիթարել, ուրախացնել մեր ժողովրդին»:

Հարցին, թե տեղյա՞կ էր, որ ամուսինն առաջնագծում է, Նազիկ Ավդալյանը պատասխանեց. «Տեղյակ էի, որ մեկնել է, բայց չգիտեի, որ առաջնագծում է, այլապես չգիտեմ՝ կկարողանայի՞ նորմալ մարզվելը շարունակել: Հաճախակի էինք հեռախոսով խոսում: Ասում էր՝ ամեն բան լավ է: Որ Էրիկն առաջնագծում է, իմացա մրցումներից հետո եւ անակնկալի եկա: Շատ դժվար էր: Մյուս կողմից էլ՝ եթե նա իր պարտքն է համարել մյուս տղաների հետ գնալ, եթե կողքին էլ լինեի, միանշանակ, ետ չէի պահի»:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են ունենում, Հռիփսիմեն պատասխանեց, որ անձնական քաշն ավելացնելն ու գոնե մինչեւ 100 կգ հասցնելն է, ինչը չի ստացվում: «Անգամ բժիշկներ են աշխատել հետս: Հավաքների ընթացքում զարթուցիչը միացնում էի ու երկու ժամը մեկ սնվում: Օգուտ չկա: Հիմա ձեզանից եմ խորհուրդ հարցնում, թե ինչպե՞ս քաշս ավելացնեմ»: Նազիկն էլ հավելեց, որ իրենց զավակներն իրենց ուժ են տալիս ու միաժամանակ կարոտը կոտրում է: Իսկ երբ երեխայից այդքան ժամանակ հետու են լինում, ցանկանում են առաջնային նրանց համար մի բան անել, նոր մտածել սպորտից հեռանալու մասին:

Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանեց նաեւ, որ իր որդուն խնամում է սկեսուր մայրիկը: «Եթե նա չլիներ, անկեղծ եմ ասում. հաստատ մեծ սպորտ չէի վերադառնա», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930