Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյունոտ ռուսի սապոգ» եւ «մոլոտովի կոկտեյլ». նվեր ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 21,2016 22:48

«Արյունոտ ռուսի սապոգ» եւ «մոլոտովի կոկտեյլ». սրանք այն նվերներն են, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունն այսօր երեկոյան ստացավ «Ձեռքներդ հեռու Արցախից. արժանապատվության պահանջ-երթ»-ի մասնակիցներից։

akcia_Lavrov_1 akcia_Lavrov_2 akcia_Lavrov_3 akcia_Lavrov_5

«Եթե մեկը փորձի հող հանձնել, մենք իրեն կհանձնենք հողին: Ով փորձի հող հանձնել, այս բոցավառվող հեղուկը կնետենք ոչ միայն այս դեսպանատան, այլեւ բոլոր նրանց վրա, որոնք կփորձեն հող հանձնել»,- մինչ նվերը դեսպանատանը հանձնելն ասաց ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը:

MHM0103857-copy

Նվերներն արկղի մեջ էին: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին արկղը դնել դեսպանատան նամակների արկղի մոտ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց արկղը թողնել մայթի մոտ: Տեւական բանակցություններից հետո, կազմակերպիչների մի քանի հոգանոց խումբը`ոստիկանների ուղեկցությամբ, նվերը թողեց դեսպանատան մոտ:

MHM0103861-copy

Ոստիկաններն, ի դեպ, լավագույնս պաշտպանում էին դեսպանատան շենքը: Նրանք երեք շարքով պատ էին կազմել` ակցիայի մասնակիցներին թույլ չտալով անցնել դեսպանատան մայթ:

MHM0103855-copy MHM0103856-copy MHM0103854-copy

MHM0103862-copy

akcia_Lavrov_6 akcia_Lavrov_7 akcia_Lavrov_9 akcia_Lavrov_10

Ակցիայի ավարտին, կազմակերպիչները փորձեցին այրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների լուսանկարները: Ոստիկանները թույլ չտվեցին: Այս առիթով թեթեւ ընդհարումից հետո ակցիայի մասնակիցները հեռացան դեսպանատան մոտից:

MHM0103853-copy MHM0103860-copy

Մինչ այդ, ակցիայի մասնակիցները մինի-հանրահավաք անցկացրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ: Նրանք պահանջեցին, որպեսզի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԳՆ-ի շենքի մոտ միջադեպ եղավ:

akcia_Lavrov_8

Ռուսաստանաբնակ հայ երիտասարդին դուր չէր եկել Հայաստանցի իր հայրենակիցների ըմբոստությունը: Նրան հատկապես տհաճ էր թվացել «Լավրով ս….» մակագրությամբ պաստառը: Ասում էր`անհարմար է նման պաստառներ կրելը, ակցիային նաեւ երիտասարդ աղջիկներ են մասնակցում:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ երիտասարդին ոստիկանները բացատրել են, որ իր ըմբոստությունն ավելի կսրի լարվածությունը: Նա, ըստ Օսիպյանի, ըմբռնումով է մոտեցել: Սակայն, առավել ապահով լինելու համար, երիտասարդին հեռանալիս երկու ոստիկան են ուղեկցել:

Բողոքի ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից: Նախ` հնչեց 1988-ի շեփորի երաժշտությունը: Դավիթ Սանասարյանն ասաց, որ այն «ազդանշան, սիմվոլ» ունի`փաստելով, որ երկու տասնամյակ անց նույն հարթակում, նույն թեզերն են հնչում ու դա մեր «ապօրինի իշխանության» շնորհիվ է:

Ապա, ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԳՆ-ի շենք, եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Ցուցարարները վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Որոշողը մենք ենք», «Ոչ մի թիզ հող թշնամուն» եւ այլն: Տարատեսակ մակագրություններով պաստառների հետ կրում էին նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներ:

ԱԳՆ-ի շենքի մոտ հնչեցին հետեւյալ պահանջները.

  1. Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանին որեւէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,
  2. Արցախի խաղաղության եւ անվտանգության միակ ապահովող եղել է եւ պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլոց պաշտպանելու համար,
  3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,
  4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,
  5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում: Երթի կազմակերպիչները պնդում են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը», որն իրենք համարում են «հակահայկական», մատնանշելով ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված կարգավորման որոշ թեզեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ռսեր բարիով հեռացեք մի ստիպեք վոր ձեր համար առժանի մեթոդով տեղի ունենա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930