Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հովհաննես Շահնազարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քր.դատ.օր-ի 135-րդ հոդվածով՝ խափանման միջոց կիրառելու հիմքերը, նախատեսված և միջնորդության մեջ վկայակոչված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց մեղադրյալի պաշտպան, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը հավելեց, որ իր պաշտպանյալին քիչ անց ձերբակալումից կազատեն և չհեռանալու ստորագրությամբ կտեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժարան, որտեղ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կկատարվի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Փաստինֆո»-ի կայքում