Վաղը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Մոնղոլիա, որտեղ մասնակցելու է օլիմպիական խաղերի երկրորդ վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ թիմի կազմը համալրել է հյուսիսօսեթացի 97 կգ քաշային ըմբիշ Գեորգի Կիտոեւը, որը Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալու:
«Նա մեր տեսադաշտում էր: Կիտոեւը ժամանակին եղել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, սակայն վերջին մի քանի տարիներին պաշտոնական մրցաշարերի չի մասնակցել: Չնայած դրան, ըմբիշը եւ նրա անձնական մարզիչը վստահեցնում են, որ Գեորգին մշտապես մարզվում է եւ այժմ վատ մարզավիճակում չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ