Սասուն Միքայելյանը վաղը կմեկնի առաջին գիծ:
«Իմ տղաներն այնտեղ են, ես էլ նորից կգնամ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով վերջին օրերին մի շարք պաշտոնյաների ու հայտնի մարդկանց, որոնք առաջին գծում սելֆիներ էին անում՝ ասաց, որ բանակի հետ կապված կան բաներ, որոնք չի կարող մեկնաբանել. «Կան ազատամարտիկներ, որոնք այսօր զորամասերում են գտնվում եւ պադկատովկա են անցնում, կրակում են, բաժանվում գումարտակներում, որ գնան դիրքեր, ինչ վերաբերում է գնաս առաջին գիծ՝ PR անես, չգիտեմ՝ ով ինչ PR արեց, դուք ինձ լավ եք ճանաչում, ես պատերազմ անցած մարդ եմ, դա իմ ճակատագիրն է եղել: Պատերազմ անցած մարդիկ, մի մորից չեն ծնվել, մի արգանդից են ծնվել նույն բախտին ու ճակատագրին են արժանանալու:
Այն մարդը, որ PR-ի համար է գնացել, պետք է գնա կռվի, տարբերակ չունի:
Կարդացեք նաև
Առաջվա պես ինքնագլուխ բան չկա, ամեն ինչ կանոնակարգված է, բոլորը բաժանված են այն հատվածներում, որտեղ կարիք կա»:
Հարցին՝ ինչպես եք վերաբերում Մադրիդյան սկզբունքներին, Սասուն Միքայելյանն ասաց.«Վատ եմ վերաբերվում, բայց չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ քաջատեղյակ չեմ՝ ինչ են ուզում անել, մի բան հստակ է՝ եթե խաղաղապահ զորքերը մտնեն, ուրեմն այդ տարածքն էլ քոնը չէ, ձեռք քաշեք:
Մենք պետք է թույլ չտանք, որ խաղաղապահ զորքեր մտնեն»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ դեմ չէ խաղաղապահ ուժերի տեղակայմանը, պարոն Միքայելյանն ասաց՝ «Ես Լեւոն Զուրաբյան չեմ կարող լինել, Ես Միքայելյան Սասունն եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ