Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանցիները գերադասում են հինգ օր կուշտ հաց ուտել, մի հինգ տարի բողոքել». Սասուն Միքայելյան

Ապրիլ 21,2016 20:33

«Իշխանությունների կողմից կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Կիրառվեցին այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք տարիներով կիրառվել են: Ընտրակաշառք էին բաժանում, որոշ տեղերում՝ կարուսելներ, մեծ ճնշումներ պետական հիմնարկների աշխատողների վրա, ոչ մի բան չի փոխվել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով ընտրությանը հաջորդած միջադեպի լուրերին, պարոն Միքայելյանն այսպես մեկնաբանեց. «Հաջորդ օրը երեկոյան նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել հյուրասիրել մեզ մեր բակում, էթիկայի նորմերից ելնելով՝ հակահյուրասիրեցինք, բարձեցին տարան»:

Հարցին՝ ինչու ընդունեցին ընտրության արդյունքները, պարոն Միքայելյանն ասաց. «Շատ բան է  արձանագրվել, կայքերով է դրվել ինչ խախտումներ են եղել, մենք պաշտպանել ենք մեր քվեն, դա չի նշանակում, որ ընտրակաշառք չի եղել, խոշոր գումարի բաժանում է  եղել: Այս տարիների ընթացքում կեղեքել են քաղաքացիներին, հատկապես՝ հրազդանցուն, հիմա բաժանում են, որ հետո էլի հավաքեն:

Հրազդանում փոփոխություններ են պետք, չի կարող 14 տարվա քաղաքապետը, որ Հրազդանը հասցրել է  այդ վիճակին, նորից մնա Հրազդանում, որովհետեւ մի հինգ տարի էլ մնա, Հրազդանից բան չի մնա: Հրազդանում կարողացել են որոշ մարդկանց ուղեղները լվանալ, գալիս է ընտրությունը, մարդիկ գնում են գումարին:

Գերադասում են հինգ օր կուշտ հաց ուտել, մի հինգ տարի բողոքել: Շուտով ամենամեծ բողոքողները կլինեն այն մարդիկ, որոնք գումար են վերցրել ու անգաղափար ձայն են տվել հակառակորդին՝ Արամ Դանիելյանին»:

Սասուն Միքայելյանի համար հասկանալի չէ՝ ինչ մասնակցություն է ունեցել ընտրությունների Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ նրա բարեգործական ավտոբուսներով մարդիկ են եկել-գնացել Հրազդան:

«Թե ուզում էին վախեցնել ինձ, ինքը լավ գիտի, որ ես այդ կատեգորիայի մեջ չկամ: Արմեն Աշոտյանը, լինելով պատասխանատուն տեղում, երբ ասում էր մեկ տարի առաջ՝ Գագիկ Ծառուկյանի ծնողները պետք է պատասխան տան, որ նման ժառանգ են ունեցել, իմ կարծիքով ինքը ոչ մի  բարոյական իրավունք չուներ այդ ընտրություններին մասնակցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930