Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանց չեք ճանաչում, կմորթեն, կթափեն մեր հայերին». միջադեպ հանրահավաքում (Տեսանյութ)

Ապրիլ 21,2016 20:15

Քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ընդդեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի բողոքի ակցիան, միջադեպ գրանցվեց: Ռուսախոս մի հայ երիտասարդ մխրճվեց ցուցարարների մեջ եւ սկսեց նախատել, որ բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Ռուսաստանի:

«Դուք դրանց չեք ճանաչում, կմորթեն կթափեն մեր հայերին»,- բղավում էր երիտասարդը:

Ոստիկանները շատ արագ նրան «մեկուսացրեցին» եւ լրագրողներին ու ցուցարարներին հորդորեցին, որ հեռանան երիտասարդից ու թույլ տան, որ ոստիկանները զբաղվեն այդ հարցով:

MHM0103846-copy

Մինչ այդ մեկ այլ միջադեպ եղավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ցուցարարներից մի քանի կանայք պնդում էին, որ հարբած մի ոստիկան փորձել է  սադրել, իսկ ոստիկանները պնդում էին, որ կանայք պայուսակներից ինչ-որ բան են փորձել հանել ու նետել իրենց ուղղությամբ:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց այդ կանանց՝ միասին գնալ ու փորձել ստուգել՝ արդյոք տվյալ ոստիկանը հարբած էր: Կանայք հրաժարվեցին՝ ասելով, որ այս օր այդ օրը չէ:

MHM0103852-copy

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած փոքր հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարության շենք, նախատեսել են գնալ նաեւ ՌԴ դեսպանատուն:

Ցուցարարները ԱԳՆ-ի շենքի մոտ հասան 19:30, ելույթներ ունեցան ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրանք պահանջում էին Արցախի ճանաչում, շփման գծում խաղաղապահ զորքերի չտեղակայում եւ հայտարարում էին, որ հայկական կողմը ոչ մի թիզ հող չի կարող զիջել: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարներին միացավ նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Մանրամասներն` ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    էտի աչքիս պուտինի բիջն է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930