Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ. Մադրիդյան սկզբունքները` բանակցություններում առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, կենսունակ չեն

Ապրիլ 21,2016 20:10

ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ

Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պատգամավորական հարցին:

Նրա խոսքով, միայն բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերականգնման դեպքում հնարավորություն կստեղծվի քննարկելու և կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930