boon.am. Սամվել Մարտիրոսյան, Արթուր Մեսչյան
Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը բավականին լուրջ է և պահանջում է մաքսիմալ մոբիլիզացիա բոլորի կողմից՝ նախագահից մինչև բանվոր, և ուզենք, թե՝ ոչ, մենք մտնում ենք մեծ ու վտանգավոր մի խաղի մեջ, որ կոչվում է պատերազմական իրավիճակ: Որքանո՞վ ենք մենք ադեկվատ իրավիճակին, սա է ինձ հուզող թեման, և ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը… Սա այն միակ դեպքն է, երբ ժողովուրդը ամբողջապես իրազեկված է, թե ինչ է կատարվում, և հարյուր տոկոսով հասկացել է, թե ինչն է մեր պրոբլեմը, հարյուր տոկոսով հասկացել է, թե որն է մեր ներքին և արտաքին թշնամին, միակ բանը, որ չի հասկացել, այն է, թե ինչ է պետք անել:
94թ.-ից սկսած պատերազմը չի էլ դադարել, անգամ թղթին չի դադարել, գրված է, որ հրադադար է հայտարարված, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ մեզանից հեռու պահենք այդ մտքերը, զգացմունքները, սահմանին դեպք պատահելուց հետո մարդիկ փորձում էին արագորեն մոռանալ, որպեսզի մեր ներքին կյանքը չխաթարվեր… Որերորդ տանկի լուսանկարն եմ նայում, վրան չկա ոչ մի պաշտպանություն, այսօրվա մարտերում նմանատիպ չպաշտպանված տանկը պարզապես անիվներով դագաղ է, այդ տանկերը կտոր-կտոր են եղել, տանկ կա, որի անձնակազմը ուղղակի վերացել է, քանի որ տանկը պայթել է ամբողջությամբ, և սա ինչ-որ մեկի խղճի վրա է, բայց մեղքի բաժին բոլորս էլ ունենք, քանի որ այդ պատկերացումը, որ պատերազմ է, չկա: Արդյոք մենք մի ազգ չենք, որ սնվում է անցյալով ու ապրում ներկայով՝ ապագայի մասին գործուն, կամային պատկերացումներ չունենալով…
Պատերազմական իրավիճակում ցանկացած գործունեություն, որը վնասում է երկրին, ազգին, հակապետական գործունեություն է, կաշառքը, բյուջեի մսխելը, 40-50 մլնանոց բարդակներ սարքելը, ինչ-որ ուսումնական կենտրոններ և այլն, այն ամենը, ինչ-որ մսխում է մեր հոգին, մեր ազգը, ոչ թե ուղղակի գողություն է, այլ հակապետական գործունեություն… Երբ ասում եմ մոբիլիզացում, երբ ասում եմ պետական ամբողջ քաղաքականությունը փոխել դեպի պաշտպանական, պատերազմական ստրուկտուրա, դա չի նշանակում, որ մարդիկ չեն ապրելու, չեն քնելու, չեն սիրելու իրար, չեն ուտելու, չեն լափելու…
Կարդացեք նաև
Խոսակցություն է գնում՝ ՀԱՊԿ-ի միջից դուրս գանք, մտնենք, Եվրասիական մտնենք, դուրս գանք, դեռ դուրս գալ-մտնելու պատմության մեջ ենք: Առաջին հերթին, երբ դուք մտնում եք, դուք չգիտեի՞ք՝ ուր եք մտնում, կամ չէի՞ք պարզել, թե ինչ պայմաններով եք մտնում, չէի՞ք հասկանում, որ վաղ, թե ուշ ունենալու ենք այս կոնֆլիկտը, և մտնել-դուրս գալու այս թիթիզությունները անալիզ չէի՞ք արել, բա դուք ի՞նչ քաղաքական գործիչ եք, դուք չէի՞ք հաշվել, թե ինչ է լինելու…
Մենք ուզում ենք, որ Արցախը դառնա Հայաստանի մաս, թե՞ լինի առանձին պետություն…
Զարմանալին այն է, որ նույնիսկ այս չորսօրյա պատերազմի հետո մեր լոբբիստները նորից զբաղվում են եղեռնի հարցով: Մի բառ ասեմ՝ զզվացրիք, հանգիստ թողեք էդ երկրները, ճանաչեն, չճանաչեն, կարևորը մենք ճանաչենք: Եթե մենք մինչ այսօր այսպես ենք ապրում, ուրեմն մենք եղեռնը չենք ճանաչել…
Մանրամասները` տեսանյութում