«Ալիեւը խելագար քաղաքական գործիչ չէ: Նա հիմա ընտրության հնարավորություն չունենալու պատճառով եւ Մոսկվայի կողմից «քաղաքավարի բարեկամության առաջարկը» ընդունելով՝ խաղադրույք է անում Ռուսաստանի վրա, որն, ինձ թվում է, փորձում է Ղարաբաղի շուրջը տարածքներ փոխել եւ հավանաբար Բաքվի՝ ռուսական խաղաղապահների տեղակայմանը վերաբերող համաձայնությունը ինչ-որ լուրջ բանի համար է. կամ Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու, կամ Մոսկվայի՝ էներգետիկ գործարքներում ընդգրկվելու կամ էլ մեկ այլ բանի համար: Կարող ենք միայն գուշակել,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասում է Լեհաստանի Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի՝ Կովկասի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փորձագետ Մաչիեյ Ֆալկովսկին,- Խնդիրն այն է, որ այս խաղում Հայաստանը հանդես է գալիս բացառապես որպես գործիք: Ինձ թվում է՝ Հայաստանում այդ մասին շատերը գիտեն, բայց, ցավոք սրտի, մանևրելու համար դաշտը փոքր է կամ ընդհանրապես գոյություն չունի:
Ռուս-ադրբեջանական պայմաններից հրաժարվելու դեպքում ես չեմ բացառում, որ Հայաստանում կլինեն ներքին ցնցումներ: Առաջիկայում սպասվում է շատ վտանգավոր ժամանակաշրջան Կովկասի, հատկապես Հայաստանի համար»:
Լեհ փորձագետի հետ բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ