Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «PostEurop»-ի երևանյան համաժողովը

Ապրիլ 21,2016 18:03

Նորարարական լուծումներ` փոստային ոլորտում՝ մարտահրավերներին դիմակայելու համար

 2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում էր «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն էր միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:

Փոստային ոլորտի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում էին ոլորտի այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսիք են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ լիագումար նիստ, որին հաջորդեց է բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Վերջինս փոստային օպերատորներին հնարավորություն ընձեռեց քննարկել փոստային ոլորտի մարտահրավերները, լուծումներ առաջարկվեցին ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ:

Որպես լիագումար ժողովի հյուրընկալող կողմ՝ իր ողջույնի խոսքում «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը նշում է. «Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: Սա արևելքի և արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «PostEurop»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»:

«PostEurop-ի և մեր մեծարգո անդամների համար պատմական պահ է գտնվել այստեղ՝ Հայաստանում: Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- նշեց PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը:

Բիզնես ֆորումի քննարկման հիմնական թեմաներն էին էլեկտրոնային առևտրի զարգացումն ու նոր լոգիստիկ սխեմաների արդյունավետ կիրառումը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման մոդելի ներդրման խնդիրները փոստային ազգային օպերատորների կողմից:

Որպես էլեկտրոնային առևտրի նորարարական մոտեցում, ներկաներին հետաքրքրեց հայփոստի կողմից ներդրված shopinamerica.com հարթակը: Նորույթը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Ավարտին՝ PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը բոլոր հյուրերի անունից շնորհակալություն հայտնեց Հայփոստին համաժողովի կազմակերպման և հյուրընկալության համար:

 

 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930