Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով. Արմենպրես

Ապրիլ 21,2016 17:09

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Բրյուսելում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Վերշբոուն:

«Հաճելի է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: ԼՂ հակամարտությունը առաջնահերթ պահանջում է լարվածության թոթափում և դիվանագիտական առաջընթաց` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930