Ապրիլի սկզբին Ադրբեջանի վերջին լայնածավալ հարձակումը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ փոխզիջումների խնդիրը կրկին բերել է օրակարգ ու քննարկումների դաշտ: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նաեւ ավելացրեց՝ խոսել որեւէ զիջման կամ փոխզիջման մասին անտեղի է, քանի դեռ մենք չունենք ամբողջական պատկերը, թե խոսքն ինչի մասին է.
«Այս ընթացքում մենք ունեցել ենք Մադրիդյան սկզբունքները, որոնց մենք կողմնակից չենք, սակայն սա ՀՀ-ն ընդունել է որպես հնարավոր հիմք՝ հետագա բանակցությունների համար: Ադրբեջանը մերժել է դրանք Կազանում եւ արել 10 անընդունելի առաջարկություն: Արդյունքում որեւէ փաստաթուղթ, որեւէ նախագիծ, որեւէ հերթականություն գոնե այսօր հանրության առջեւ դրված չէ»:
Ըստ նրա՝ եթե տարբեր երկրներ կամ միջազգային կառույցներ ուզում են խնդրի կարգավորման առումով առաջ ընթանալ, առաջինը, որ պետք է անել, կողմերի միջեւ պետք է ստորագրվի համաձայնագիր՝ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառող.
«Քանի դեռ սա չկա, ամեն վայրկյան հնարավոր են նոր բախումներ, նոր հարձակումներ, նոր զոհեր, ու սա միշտ հեռացնելու է կարգավորումը: Ինչպես նաեւ՝ ամբողջ հակամարտության գոտու երկայնքով պետք է այնպիսի ժամանակակից մեխանիզմների տեղադրում, որոնք ակնհայտ կդարձնեն, թե որ կողմն է խախտում համաձայնագիրը: Ես կարծում եմ՝ միայն սրանից հետո իմաստ կունենա խոսել բանակցային գործընթացը շարունակելու, նոր մեխանիզմներ ներդնելու կամ նոր սցենարներ նախագծելու մասին: Այսօր, եթե որեւէ մեկը օդի մեջ խոսում է փոխզիջումների մասին, դա աբսուրդ է, եթե այս ամենը կոնկրետ չլինի, այդ ամենը կդառնա ընդամենը օդում հայտարարություններ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Դա թիզից է կախված, պարոն քաղաքական գործիչ: Օրինակ Սև կամ Միջերկրական ծովի ափի “մի թիզ” հողը կարող է դերակատար լինել: