Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը՝ Լավրովի այցի ու քննարկվող թեմաների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 21,2016 15:16

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի մասին՝ արդյոք քննարկվելու է տարածքների վերադարձման հարցը:

Քոչարյանն այս առնչությամբ ասաց. «Քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակներ, եւ բնական է, չի կարող շրջանցվել, այն էլ այս վերջին՝ Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ»:

Դիտարկմանը, որ ռուսական «Իզվեստիան» գրել էր տարածքների հանձնման մասին, Քոչարյանն ասաց, որ տարբեր թերթեր, տարբեր պնդումներ են գրում, որոնք իրականությանը չեն համապատասխանում, պետք է հիմնվել պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը կապված ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ, հարցին էլ՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել, ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց, խախտելով արդեն առկա 3 եռակողմ համաձայնագրեր:

Բնական է՝ ապագա գործընթացը պետք է ելնի 2 հանգամանքից. 1-ին՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետեւ եթե կրակում են, անհնար է բանակցել, այսինքն պետք հստակ լինի եւ զինադադար պահպանվի: Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հակառակ միջազգային պարտավորությունների, կարող է խախտել դրանք: Հետեւաբար, ապագայում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից: Սրանք պետք է հաշվի առնել, երբ խոսքը գնում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին»:

Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այն, ինչ առաջարկում են համանախագահներն, իհարկե, դա հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակները. «Ավելին ասեմ՝ այնտեղ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, եւ ԼՂՀ ժողովուրդն արդեն հանրաքվով իր կամարտահայտությունն արդեն արտահայտել է: Ո՞րն էր նպատակը նորից հանրաքվեի, դա ըստ միջնորդների, այն է, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը եւ ժամանակ ունենան, որ հրամցնեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հետաձգված հանրաքվեի գաղափարը նշանակում է կամ դա ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չի լինելու կամ լինելու է, երբ “վերադարձած փախստականները”, որոնք կլինեն ՀՀ բնակչության թիվը գերազանցող ու մի քանի տարուց 10-12 երեխա ունենալով, կհասնեն ահռելի թվերի ու հետո ԲՆԱԿԱՆԱԲԱՐ Ադրբեջանը անգամ կպնդի, որ հանրաքվե լինի:

    Դիվանագիտական նման կադր ունենալը ողբերգություն է Հայաստանի համար!!!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930